TGTGInsighttelegram intelligenceLIVE / telegram public index
Վերադառնալ ալիքներ
Yerevan Live! avatar

TGINSIGHT CHAT

Yerevan Live!

@liveyerevan

News and media

Մայրաքաղաքի ամենահետաքրքիր նորություններն ու ամենահետաքրքիր պատմությունները։ Միջոցառումներ, համերգներ, տոնակատարություններ։

Բաժանորդներ2,890Ներկայիս բաժանորդներ
Հետևված գրառումներ1,014Ինդեքսված գրառումների քանակ
Վերջին охват2,833Վերջին դիտումների գումար
Վերջին գրառումներ

Վերջին գրառումներ

Էջ 1 / 85 · 1,014 գրառում

Հրատարակված 6 մյս

🔵Այսօր Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ևս 4 վագոն պարարտանյութ և 4 վագոն հացահատիկ Այսօր Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կտեղափոխվի չորս վագոն 272 տոննա պարարտանյութ և վեց վագոն 420 տոննա հացահատիկ։ Ըստ ԱՊԱ-ի, պարարտանյութը և հացահատիկը Բիլաջարի կայարանից տեղափոխվել են Բոյուկ-Քյասիկ։ Նշենք, որ մինչ օրս Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է արդեն իսկ տեղափոխվել ավելի քան 25,000 տոննա հացահատիկ, ավելի քան 3,000 տոննա պարարտանյութ և 68 տոննա հնդկացորեն։ Հիշեցնենք, որ տարանցիկ փոխադրումից բացի, Ադրբեջանը շարունակում է նավթամթերք արտահանել Հայաստան։ Մինչ օրս Ադրբեջանը Հայաստան է արտահանել ավելի քան 8,500 տոննա դիզելային վառելիք, 979 տոննա AI-92 բենզին և 2,955 տոննա AI-95 բենզին։

73 views

Հրատարակված 6 մյս

🔵Ամեն մեկը ինձ սեռական հայհոյանք տա, ես էլ ասեմ՝ դե մենք Նորվեգիա՞ ենք. Ալեն Սիմոնյան

103 views

Հրատարակված 6 մյս

🔵ՔՊ առաջնորդի ականջները «հետ են տարել», որ լոշտակ չերեւա. «Հրապարակ» «Հրապարակ» օրաթերթը գրում է. Չնայած իշխող թիմում ի սկզբանե հակված էին, որ նախընտրական պաստառի վրա լինի միայն իրենց «ֆեյք բրենդը» դարձրած խաղաղության մասին գրառումը, օրինակ` «Տեր կանգնիր խաղաղությանը», եւ սկզբնական պաստառներն էլ հենց այդպիսին էին ու փակցվել էին հանրապետությունով մեկ, սակայն հիմա որոշել են, որ, այդուհանդերձ, առաջնորդի՝ Փաշինյանի լուսանկարներն էլ պետք է լինեն, քանի որ, ամեն դեպքում, իրենց էլեկտորատում գերակշռում են Փաշինյանի «ֆանատները» նրանց ո՛չ խաղաղությունն է հետաքրքրում, ո՛չ էլ այլ բան, ուղղակի Փաշինյանին ընկալում են որպես ժողովրդի ծոցից դուրս եկած մարդ իրենցից մեկը։ Բայց զավեշտն այն է, որ նոր պլակատն ուսումնասիրելով մարդիկ նկատել են, որ այս հարցում էլ Փաշինյանն ընդօրինակել է Սերժ Սարգսյանին` քարոզչական պաստառի վրա ֆոտոշոփ արված լուսանկար է, որից պարզ երեւում է, որ ՔՊ առաջնորդի ականջները «հետ են տարել», որ շատ «լոշտակ» չերեւան, ինչպես ժամանակին Սերժ Սարգսյանի լուսանկարներն էին մոնտաժում։

224 views

Հրատարակված 6 մյս

🔵ՔՊ-ն մտադիր է իր նախընտրական քարոզարշավը սկսել Սյունիքից. «Հրապարակ» «Հրապարակ» օրաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանն ու իր ցուցակի առաջին 50 համարը հունիսի 7-ի նախընտրական քարոզարշավը մտադիր են սկսել հարավից՝ Սյունիքից։ Մեր տեղեկություններով, մայիսի 8-ին նրանք կշրջեն Սիսիանում եւ հարակից համայնքներում, իսկ մայիսի 9-ին մարզկենտրոն Կապանում մեծ հանրահավաք կանեն։ Մենք գրել էինք, որ ՔՊ-ն որոշել է բոլոր մարզկենտրոններում հանրահավաք անել, քանի որ ընդդիմախոսները հենց դա են համարում նրանց աքիլեսյան գարշապարը, որ, ունենալով վարչական ռեսուրս եւ լծակներ, այնուամենայնիվ, չեն կարողանում մարդաշատ հանրահավաքներ անել, այլ համերգներ են կազմակերպում, որ երաժշտություն լսելու համար մարդիկ գան։ Հիմա որոշել են ապացուցել, որ կարող են, իսկ վերջում էլ ծրագրում են Երեւանում ամփոփիչ հանրահավաք անել։ «Վիզ են դրել» եւ հրահանգել ոչ միայն Սյունիքի, այլեւ հարակից մարզի պատասխանատուներին` սրով ու թրով մարդկանց բերել, այնպես անել, որ ներկայանալի հավաք կազմակերպվի։ Ի դեպ, ՔՊ վարչությունը որոշել է, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում մարզային այցերին պետք է մասնակցի ընտրացուցակի առաջին 50-յակը, իսկ երբ բացականեր լինեն 50-ից, հաջորդ 50-յակից մարդկանց կհրավիրեն, որ ավտոբուսը դատարկ չերեւա։ Այս որոշումը կրկին դժգոհություն է առաջացրել հետին հորիզոնականների թեկնածուների շրջանում․ նրանք այլեւս կասկած չունեն, որ մեծ բանի չեն կարող հավակնել, որքան էլ իրենց «կտեր տան», թե` եթե սահմանադրական մեծամասնություն ունենանք, բոլորիդ համար լավ կլինի։

185 views

Հրատարակված 6 մյս

🔵QR կոդերի սկանդալով ոչ միայն դատախազությունը, այլև դատարանն է զբաղվում. «Ժողովուրդ» «Ժողովուրդ»-ը գրում է, որ QR կոդերով դրոշմավորման համակարգը բիզնեսի համար դարձել է հավելյալ բեռ. 2025-ին մոտ 1.3 մլրդ QR կոդ է գնվել՝ յուրաքանչյուրը 2.5 դրամով, ընդհանուր՝ ավելի քան 3.25 մլրդ դրամ։ Փետրվարին հաստատվել է պարտադիր դրոշմավորման 74 ապրանքատեսակի ցանկ։ ՀՀ դատախազությունում 2025-ի ապրիլի 1-ին քրեական վարույթ է նախաձեռնվել ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 284-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, կատարվում է նախաքննություն։ «Ժողովուրդ»-ը հարցումներ է ուղարկել դատախազություն։ Գործարար Րաֆֆի Մեխջյանը նշում է, որ 117 դրամ արժողությամբ ապրանքի վրա 6–7 դրամ QR կոդը ավելացնում է 6–7%։ «Երևան գարեջուր»-ը դատարան է դիմել՝ վիճարկելով կարգավորումների մի շարք դրույթներ։

186 views

Հրատարակված 5 մյս

🔴Անդրանիկ Քոչարյանը Նիկոլ Փաշինյանին հարվածում է թիկունքից՝ եվրոպացիների աչքի առաջ Մանրամասները՝ տեսանյութում։ https://www.youtube.com/watch?v=AVDaBk2V1J8

291 views

Հրատարակված 5 մյս

🔵Իսկ հայերը պե՞տք է հեռանան Ադրբեջանի տարածքից, թե՝ չէ, ինչքան գիտեմ, մենք ավելի շատ ենք վերցրել. Խաչատուր Սուքիասյան

288 views

Հրատարակված 5 մյս

🔴Անդրանիկ Քոչարյանը նորից կվերադառնա այն համեստ խոսելաձևին, որն ուներ պաշտոնի ակնկալիքով Ռոբերտ Քոչարյանին դիմելուց ու մերժվելուց հետո. Mediahub Մանրամասները՝ հղմամբ

265 views

Հրատարակված 5 մյս

🔵ՔՊ-ն չգնահատե՞ց ձեր ջանքը, այնտեղ տեղափոխվելը, նրանց համար աշխատելը, Փաշինյանի թեզերը կրկնելը Հարց՝ նախկին ՀՀԿ, ներկայումս ՔՊ պատգամավոր Շիրակ Թորոսյանին

277 views

Հրատարակված 5 մյս

🔵Փաշինյանն արգելեց քաղաքացուն ձեռքով դիպչել Մակրոնին

290 views

Հրատարակված 5 մյս

🔴Ես ինձ տանն եմ զգում Երևանում, վալեյում ենք ընկերությունը. Սերդար Քըլըչ

311 views

Հրատարակված 5 մյս

🔵ՀՀ և ԵՄ պաշտոնյաները ստորագրեցին վիզաների ազատականացման փաստաթղթեր

340 views
123•••5•••10•••15•••20•••25•••30•••35•••40•••45•••50•••55•••60•••65•••70•••75•••80•••8485
ՆախորդԷջ 1 / 85Հաջորդ