TGTGInsighttelegram intelligenceLIVE / telegram public index
Back to channels
Հայ Ազգային Կոնգրես avatar

TGINSIGHT CHAT

Հայ Ազգային Կոնգրես

@armnatlcongress

Politics

Subscribers269Current channel subscribers
Tracked posts226Indexed post count
Recent reach1,727Sum of recent post views
Recent posts

Recent posts

Page 1 of 19 · 226 posts

Posted May 2

Ի՞նչ ենք առաջարկում Նիկոլին հեռացնելուց հետո: Հաստատել խաղաղություն, կառուցել Հայաստան-Իրան երկաթուղին, վերացնել պրոքսի պատերազմի հնարավորությունը, կառուցել նոր ատոմակայան, ջրի կառավարման նոր համակարգ ապահովել գյուղացուն, հիմնել «Ուսանողական բանկ» հիմնադրամը, փրկել երկիրը խաղամոլությունից և թմրամոլությունից, իրականացնել տեխնոլոգիական հեղափոխություն: #Հայաստան-ի #խելամիտուղի-ն #Իգործ https://youtu.be/YIddP_dwIjQ?si=CyDgeimWMiv3mrHX

95 views

Posted May 1

ՀԱԼԱԼ Ա ՁԵԶ Հայաստանի սիրելի աշխատավոր ժողովուրդ, Շնորհավորում եմ մայիսի 1-ի` Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա կապակցությամբ: Ձեր աշխատանքի արդյունքն է մեր ընտանիքների բարեկեցությունը, երկրի անվտանգությունը, վաստակած հանգստի գնացած մեր մեծահասակների ապահովությունը, երեխաների ապագան և երիտասարդների արդյունավետ մուտքը ստեղծագործական կյանք: Պետությունը պետք է կանգնած լինի աշխատող, ստեղծագործող մարդու կողքը, տեր կանգնի նրա եռանդին, ջանասիրությանը, հնարամտությանը: Առաջիկա հինգ տարվա համար մենք ձեզ խոստանում ենք հենց դա. - Աշխատանքի և ստեծագործության համար բարենպաստ միջավայրի ստեղծում, գործազրկության վերացում (նոր տեխնոլոգիական աշխարհում դա հնարավոր է) - Աշխատանքային իրավունքները պաշտպանող արդյունավետ օրենսդրություն - Գործարարությունն ու աշխատանքը խրախուսող, պարզեցված հարկային քաղաքականություն և այլ կարգավորումներ - Ենթակառուցվածքային այնպիսի համակարգերի ստեղծում (էներգետիկա, ջուր, հաղորդակցություն և այլն), որոնք ձեր աշխատանքն առավել արգասաբեր և գոհացուցիչ կդարձնեն - Երիտասարդական սթարթափներին աջակցություն Ամեն բանի հիմքը ստեղծագործումն է: Հալա´լ ա ձեր ջանքն ու քրտինքը: Ի գո՛րծ: Լևոն Զուրաբյան Վարչապետի թեկնածու

111 views

Posted Apr 29

https://youtu.be/t7P4Z25S5b4?si=65welK3VXJ9scRoG

125 views

Posted Apr 29

https://youtu.be/Ds6ocMvho7M

128 views

Posted Apr 26

Խորովածի օրվա, Աննա-Նիկոլ օճառային օպերայի, քաղաքական սպանությունների, «Բանակում» սերիալի կապիտան Գինոսյանի, ամերիկյան հրթիռների պաշարի, ընտրական անակնկալների և նման այլ բաների մասին: https://youtu.be/RkHL1Y-o06o?si=4fxdcbhmtKgRi5Gm

186 views

Posted Apr 24

https://youtu.be/PmrMMs6_004

156 views

Posted Apr 24

Հայոց Ցեղասպանության համալիրի հավաքված լրագրողները ինձ հարցրին, թե ինչպես եմ վերաբերում թուրքական դրոշի այրմանը: Ասեցի. 1995 թվականին Տեր-Պետրոսյանը Ստամբուլում էր, նրա դեմ ադրբեջանցիները ցույց էին անում և վառում Հայաստանի դրոշը: Նա այն ժամանակ մի քիչ կատակով արտահայտվել էր. «Հզոր երկիր ենք դառել` մեր դրոշն են վառում»: Այն ժամանակ մենք հաղթած էինք և ուժեղ: Ադրբեջանցիները ու թուրքերը ուրիշ բան չէին կարող անել, քան վառել մեր դրոշը: Դրոշ վառելը հուսահատ թուլության նշան է: Վառում են ուժեղի դրոշը, որովհետև պատասխանելու այլ միջոց չունեն: Այս նկատի ունենալով, ասեցի, որ գերադասում եմ, որ թուրքերը կամ ադրբեջանցիները վառեն Հայաստանի դրոշը, ինչպես 1995-ին էր, քան հայերը վառեն Թուրքիայի կամ Ադրբեջանի դրոշը, ինչպես հիմա է: Պարզ միտք է. գերադասում եմ Հայաստանին տեսնել հաղթանակած, քան հակառակը: Բայց ինչ արեցին որոշ լրատվամիջոցներ: Գրեցին, որ ես ասել եմ, թե «գերադասում եմ, որ վառեին Հայաստանի դրոշը»: Այսինքն, իբր մեղադրել եմ Դաշնակցությանը, որ Հայաստանի դրոշը չեն վառել: Դե ասեք, էդ տիպի լրատվամիջոցներին ո՞նց բնութագրեմ:

156 views

Posted Apr 23

Շնորհակալություն բոլորին, ովքեր ընտրագրավի դրամահավաքը հասցրին բարեհաջող արդյունքի: Մեր ցուցակը լավագույնն է քաղաքական և կառավարման փորձառության, երիտասարդական ավյունի, սկզբունքայնության և Հայաստանի հզորացմանը նվիրվածության առումով: Մեր ծրագրերը կվերափոխեն մեր երկիրը, դարձնելով այն խաղաղության, զարգացման, տեխնոլոգիական առաջընթացի օրրան: Մտնում ենք ընտրական ճակատամարտի մեջ: Քայլ առ քայլ կիրականացնենք մեր բոլոր ծրագրերը ի նպաստ Հայաստանի: #ի_գործ Լևոն Զուրաբյան

132 views

Hashtags

Posted Apr 23

Հայ Ազգային Կոնգրեսի՝ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների մասնակցության մասին դիմումը եւ թեկնածուների գրանցման անհրաժեշտ փաստաթղթերը Կոնգրեսի ներկայացուցիչների կողմից ներկայացվել են Կենտրոնական Ընտրական Հանձնաժողով: Բարի երթ ու #իգործ

139 views

Hashtags

Posted Apr 22

https://youtu.be/rFTl3IHsFP8?si=T37hG1WEN0yygGbc

217 views

Posted Apr 21

https://youtu.be/Te9fYJnIKg0?si=YxMY5VIG0bn1dmwp

140 views

Posted Apr 21

Մենք երբեք չենք դրել պետական քաղաքականության օրակարգում Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջ: Բայց մենք երբեք չենք ուրացել մեր անցյալը և հիշողությունը: Դա էր պատճառը, որ 1995 թվականին կառուցվեց Հայոց Ցեղասպանության թանգարանը և անցկացվեց 80-ամյակին նվիրված միջազգային գիտական կոնֆերանսը աշխարհահռչակ ցեղասպանագետների մասնակցությամբ: Հայոց ցեղասպանությունը մեր պետության շահերին վնասող քաղաքական խաղի մանրադրամ չենք դարձրել և չենք դարձնի, բայց հիշողությունն ու ինքնությունը ջնջել ոչ ոքի թույլ չենք տա: Լևոն Զուրաբյան

142 views
123•••10•••1819
PreviousPage 1 of 19Next