TGTGInsightinteligencia telegramLIVE / telegram public index
← Армения Сенсации-Reconquista🇦🇲
Армения Сенсации-Reconquista🇦🇲 avatar

TGINSIGHT POST

Post #62420

@ARMSENS

Армения Сенсации-Reconquista🇦🇲

Vistas627Número de vistas
Publicado16 mar16/03/2026, 14:27
Contenido del post

Contenido

❗️Հայաստանի Հանրապետության հանրային, տնտեսական և սոցիալական կյանքի գրեթե բոլոր ոլորտներում ներկայումս ձևավորվել է ճգնաժամային իրավիճակ, ինչպես նաև արտաքին ու ներքին սպառնալիքներ, որոնց հաղթահարման համար անհրաժեշտ է իրականացնել Նոր Տնտեսական և Արդյունաբերական Քաղաքականություն։ Ս․թ․ մարտի 14-ին «Առաջարկ Հայաստանին» նախագծի շրջանակներում «Նոր պրոյեկտ․ Տնտեսական ալիք» նախաձեռնության կողմից կազմակերպվել էր քննարկում՝ տնտեսագետների, բիզնեսի ոլորտի ներկայացուցիչների և այլ մասնագետների մասնակցությամբ։ Քննարկման ընթացքում իմ կողմից ներկայացվեցին ստեղծված իրավիճակից դուրս գալու հիմնական ուղիները, որոնք ամփոփված են նոր տնտեսական և արդյունաբերական քաղաքականության իրականացման 10 առաջնահերթ քայլերի շրջանակներում։ Միքայել Մելքումյան 📍 Նոր տնտեսական և արդյունաբերական քաղաքականության իրականացման 10 առաջնահերթ քայլերը․ 1․ 10 մարզ՝ հարկերից ազատված 10 արդյունաբերական գոտի։ 2․ Ներդրումների աջակցության / Մեկ պատուհան / ծրագրի անհապաղ գործարկում։ 3․ Առաջիկա երկու տարիների ընթացքում փուլային տարբերակով Հայաստանում ներկայումս սահմանված 75 հազար դրամ նվազագույն աշխատավարձը պետք է դառնա առնվազն 120 հազար դրամ,այսինքն գործող 300 հազար դրամ միջին աշխատավարձի 40 տոկոսը։ 4․ Թոշակները և աշխատավարձերը պետք է գնաճից առաջանցիկ ինդեքսավորվեն /ավելանան/ և նվազագույն թոշակը պետք է ցածր չլինի նվազագույն կենսաապահովման զամբյուղից՝ կազմելով 82 հազար դրամ։ 5․ Փոքր և միջին բիզնեսի համար շրջանառության հարկի տոկոսադրույքը պետք է սահմանվի 1 տոկոս։ 6․ Գազի և էլեկտրաէներգիայի սակագները պետք է իջեցվեն 10 տոկոսով։ 7․ 2026թ․ դրությամբ սահմանված գույքահարկի դրույքաչափը պետք է կրճատվի առնվազն 2 անգամ։ 8․ Մինչև 3 մլն․դրամ վարկեր ունեցող մեր համաքաղաքացիների համար տույժ ու տուգանքների մասով հայտարարել վարկային համաներում /ամնիստիա/։ 9․ Մթերող կազմակերպությունների կողմից գյուղացիական տնտեսությունների բերքի մթերման և իրացման նախնական պայմանագրերի կնքում և պետական աջակցությամբ բոլոր մարզերում սառնարանային,պահեստային և տարայավորման տնտեսությունների ձևավորում։ 10․ Բարձրագույն կրթությունը Հայաստանում պետք է լինի անվճար։ Նոր պրոյեկտ․ Տնտեսական ալիք նախաձեռնություն