TGTGInsightinteligencia telegramLIVE / telegram public index
Contenido del post
Contenido
❗ Տնտեսագետ Նարեկ Կոստանյանը միացել է «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությանը․ «Առաջարկ Հայաստանին» նախագիծը նախադեպը չունեցող, համախմբման մեծ ներուժով վերկուսակցական հարթակ է, որը, շոշափելով մեր հայրենիքի առջև ծառացած բազմաբնույթ մարտահրավերները և հիմնավորելով դրանց համակարգային լուծման հրատապությունը, ունակ է միավորել տարբեր ոլորտների փորձառու և հեղինակություն վայելող մասնագետների ու հայրենանվեր անհատների։ Հաշվի առնելով այս ամենը, ես միանում եմ «Առաջարկ Հայաստանին» նախագծին և պատրաստ եմ իմ գիտելիքները, փորձն ու կարողությունները ի նպաստ դնել մեր հայրենիքի հզորացմանը։