Contenido
📣ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ճեպազրույցի կարևոր շեշտադրումները.⤵️ 💬«ՀՀԿ ԳՄ-ի երեկվա մեր որոշումը, մեր հայտարարությունը միասնության մասին է»։ 💬 «Մենք ասում ենք, որ իմպիչմենթը նաև ճգնաժամ հանգուցալուծելու գործիք է, եկե՛ք փորձենք»։ 💬 «Տասն անգամ ասել ենք, հիմա տասնմեկերորդ անգամ ասենք՝ անկախ որևէ հանգամանքից, իմպիչմենթ լինի, թե չլինի՝ ընտրություններ լինելու են»։ 💬 «Ընտրություններին մասնակցելու վերաբերյալ մենք որոշում ենք կայացնելու ելնելով նրանից, թե մեր կայացրած որոշումը որքան արդյունավետ է լինելու Հայաստանի գործող կառավարիչների դեմ պայքարում»։ 💬 «Մեր հարևանությամբ, ռազմական գործողություններ են տեղի ունենում, և որևէ մեկը չի կարող կանխատեսել, թե այդ գործողություններն ինչպես կազդեն մեր իրավիճակի վրա»։ 💬 «Կարծում եմ, որ ՀՀ գործող կառավարիչները լրջորեն պետք է մոտենան այս հանգամանքին, բայց ես այդպիսի պահվածք չեմ տեսնում»։ 💬 «Այո, Վազգենը ֆիզիկապես արդեն երկար տարիներ չկա, բայց Վազգենի երազանքը, Վազգենի դիրքորոշումներն այսօր շատ մարդկանց մեջ են ապրում»։ 💬 «Արտաքին ուժերը չէին կարող մեզ կապիտուլացնել»։ 💬 «Յուրաքանչյուրն իր նախընտրական քարոզը տանում է յուրովի, ինչպես արդյունավետ է համարում»։ 💬 « Թաթոյանի հետ որևէ քաղաքական համագործակցություն չունեմ և չեմ ունեցել»: Ճեպազրույցի սղագրությունը՝ 🇦🇲https://bit.ly/3MNMt06