TGTGInsightinteligencia telegramLIVE / telegram public index
← Армения Сенсации-Reconquista🇦🇲
Армения Сенсации-Reconquista🇦🇲 avatar

TGINSIGHT POST

Post #62620

@ARMSENS

Армения Сенсации-Reconquista🇦🇲

Vistas660Número de vistas
Publicado23 mar23/03/2026, 15:37
Contenido del post

Contenido

«Հայաստան–Արցախ» համահայկական երիտասարդական միության և «Արցախի հոգեբանների միության» միջև կնքվեց համագործակցության հուշագիր, որով ամրագրվեց մեր համատեղ գործունեության մեկնարկը։ Հանդիպման շրջանակներում երկու կառույցները վերահաստատեցին «Առաջարկ Հայաստանին» ծրագրին միանալու որոշումը՝ կարևորելով դրա դերը ազգային և հասարակական խնդիրների լուծման գործընթացում։ Քննարկում ծավալվեց նաև երկու կառույցների միջև որդեգրված համագործակցության ուղղությունների շրջանակներում, մասնավորապես՝ հոգեբանական աջակցության, հասարակական համախմբման, երիտասարդական ներուժի զարգացման և ազգային դիմակայունության բարձրացման ոլորտներում։ Կողմերը հանդես եկան նոր նախաձեռնություններով և պայմանավորվեցին ձևավորել առաջարկների նոր միասնական փաթեթ: