TGTGInsightinteligencia telegramLIVE / telegram public index
← Армения Сенсации-Reconquista🇦🇲
Армения Сенсации-Reconquista🇦🇲 avatar

TGINSIGHT POST

Post #62811

@ARMSENS

Армения Сенсации-Reconquista🇦🇲

Vistas253Número de vistas
Publicado31 mar31/03/2026, 05:54
Contenido del post

Contenido

Որտե՞ղ է որոշվելու Հայաստանի ճակատագիրը Շատ հեշտ է որևէ հեռավոր որևէ երկրի մայրաքաղաքից (կլինի Մոսկվա, Վաշինգտոն, Բրյուսել, թե ցանկացած այլ ոչ հայաստանյան քաղաք) ասել, թե հունիսի 7-ի ընտրությունները որոշելու են Կովկասի ճակատագիրը, այս կամ այն գերտերության ազդեցության չափը այլն։ Սա ծայրահեղ վտանգավոր մոտեցում է, որին առաջատար ուժերը պետք է կոշտ արձագանքեն։ Չի կարելի Հայաստանը դարձնել օտար խաղերի փորձաքար, այսօրվա վտանգավոր իրավիճակում մեզ վերածել աշխարհաքաղաքական խաղալիքի։ Հունիսի 7-ի ընտրությունները բացառապես ներհայաստանյան ընտրություններ են։ Այդ ընտրությունների արդյունքում մենք պետք է վերականգնենք մեր երկրի ներքին խախտված հավասարակշռությունը, պիտի հասնենք բանականության վերադարձին պետական համակարգ, պիտի ներքին համերաշխության և համակեցության նոր կանոններ ստեղծենք, պիտի հասնենք հասնենք երաշխավորված խաղաղության և երկիրը տանենք զարգացման ճանապարհով։ Սրանք են այս ընտրությունների նպատակները։ Հայաստանը ճակատագիրը չի որոշվում ո´չ Մոսկվայում, ո´չ Վաշինգտոնում, ո´չ Բրյուսելում, ոչ էլ որևէ այլ տեղ։ Եթե շատ ենք ուզում մայրաքաղաքային հստակություն, ապա Հայաստանը ճակատագիրը որոշվելու է կա´մ Երևանում, կա´մ Բաքվում։ Եվ հունիսի 7-ի ընտրությունները հենց դրա մասին են։ Վահե Հովհաննիսյան Այլընտրանքային նախագծեր խումբ