TGTGInsightinteligencia telegramLIVE / telegram public index
Contenido del post
Contenido
Քիք-բոքսինգի այս մրցաշարը հատկապես այսօր մեծ նշանակություն ունի, քանի որ կրում էր կարևոր ուղերձ՝ թմրամոլության և այլ արատավոր երևույթների դեմ պայքար։ Ինչպես ասում է հայրս՝«Եթե չունենք առողջ սերունդ չունենք և ապագա»։Հենց այս համոզմամբ էլ կարևորում ենք նման վնասակար սովորություններից հեռու մնալը։ Ես ևս միանում եմ այս պայքարին և կոչ եմ անում բոլորին՝ ասել «ոչ» թմրանյութերին, «այո»՝ ուժեղ, կայուն և հաղթող ապագային, որը մենք միասին ենք կերտելու։ Միջոցառման ընթացքում ինձ համար մեծ պատիվ էր պարգևատրել մեր վետերաններին՝ Հայաստանի և Հայրենիքի առաջ ունեցած իրենց նշանակալի ավանդի համար։ Նրանց փորձը, նվիրվածությունն ու օրինակելի ուղին շարունակում են ոգեշնչել և ճիշտ արժեքներով դաստիարակել նոր սերնդին։ Հովհաննես Ծառուկյան