TGTGInsightinteligencia telegramLIVE / telegram public index
← Армения Сенсации-Reconquista🇦🇲
Армения Сенсации-Reconquista🇦🇲 avatar

TGINSIGHT POST

Post #63233

@ARMSENS

Армения Сенсации-Reconquista🇦🇲

Vistas50Número de vistas
Publicado15 abr15/04/2026, 14:19
Contenido del post

Contenido

«Իրական տվյալները ցույց են տալիս, որ այս պահին Հայաստանի տնտեսության համար ավելի ցավալի կլիներ հրաժարվել ԵԱՏՄ շուկայից, քան դա կլիներ մինչև 2018-ը՝ կառավարության փոփոխությունից առաջ։ Այսինքն՝ ՀՀ կառավարությունը այնպես է գործել, որ այս մի քանի տարիների ընթացքում մենք ավելի սերտաճել ենք Ռուսաստանի Դաշնությանը»։ «Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակիցը «Տվյալ» վերլուծական հարթակի ղեկավար, տնտեսագետ Աղասի Թավադյանն է։ Տնտեսագետը փաստում է՝ 2018-ից հետո դեպի ԵԱՏՄ, հատկապես դեպի Ռուսաստան, Հայաստանի արտահանումը աճել է մոտ 5 անգամ, մինչդեռ դեպի Եվրամիություն արտահանումը նվազել է մոտ 5%-ով։ «Այսինքն՝ շուկան ինքն է ցույց տալիս, թե որտեղ է Հայաստանը ավելի արդյունավետ աշխատում։ Իհարկե, կան խնդիրներ, և պարտավոր ենք դիվերսիֆիկացնել մեր տնտեսությունը, բայց պետք է հասկանալ նաև ներկա պայմանները։ Եթե համեմատենք Հայաստանի վիճակը այլ երկրների հետ, որտեղ արդեն սկսվում է տնտեսական ճգնաժամ, առկա է, օրինակ, դիզելային վառելիքի խնդիր, ապա Հայաստանի վիճակը համեմատաբար կայուն է։ Այս պայմաններում ԵԱՏՄ-ի կամ ԵՄ-ի միջև ընտրության հարց բարձրացնելը ավելի շատ ունի քաղաքական, նույնիսկ նախընտրական ենթատեքստ, քան տնտեսական հիմնավորում»։ Միևնույն ժամանակ տնտեսագետն ընդգծում է՝ մենք պետք է գրավենք նոր շուկաներ՝ Միջին Արևելքում, Ասիայում և Եվրոպայում։ Սակայն դա հեշտ գործընթաց չէ․ հնարավոր չէ պարզապես փակել Ռուսաստանի շուկան և անմիջապես նույն ծավալով մտնել այլ շուկաներ։ 🎦զրույցն ամբողջությամբ ♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | ✉️գրեք մեզ