TGTGInsightinteligencia telegramLIVE / telegram public index
← Армения Сенсации-Reconquista🇦🇲
Армения Сенсации-Reconquista🇦🇲 avatar

TGINSIGHT POST

Post #63241

@ARMSENS

Армения Сенсации-Reconquista🇦🇲

Vistas220Número de vistas
Publicado15 abr15/04/2026, 19:21
Contenido del post

Contenido

«Աբովյան time». Ընտրություններին ընդառաջ ականատես ենք մի իրավիճակի, երբ իշխանությունը, ըստ էության, որպես «հարվածային» թեզ առաջ է քաշում այն պնդումը, իբր եթե Հայաստանում իշխող ուժը կորցնի իշխանությունը, ապա կսկսվեն պատերազմ և նոր արհավիրքներ։ Այս պնդումը չի դիմանում անգամ հպանցիկ քննադատության, քանի որ, ըստ էության, հանդիսանում է քողարկված սպառնալիք, որը, ի դեպ, ընտրողների մոտ առաջացնում է հակառակ ազդեցություն։ Երկրորդ նարատիվն այն է, թե Արցախի ցանկացած հիշատակում կարող է հանգեցնել պատերազմի, քանի որ դա «նյարդայնացնում» է ադրբեջանցի օկուպանտներին։ Այս պնդումը նույնպես շինծու է, քանի որ տվյալ պարագայում պատերազմի պատճառը չի կարող լինել հայ ժողովրդի հավաքական հիշողությունն ու պատմությունը, այլ Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ շարունակաբար առաջ քաշվող պահանջները՝ «Արևմտյան Ադրբեջան» հակահայկական հայեցակարգի շրջանակում։ 🎦զրույցն ամբողջությամբ ♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | ✉️գրեք մեզ