TGTGInsighttelegram intelligenceLIVE / telegram public index
Վերադառնալ ալիքներ
Հետք avatar

TGINSIGHT CHAT

Հետք

@HETQONLINE

Business and startups

📌 Միացե՛ք մեր Patreon-ին և Boosty-ին 🔸https://patreon.com/HETQ 🔸https://boosty.to/hetqtv/ Հետևեք մեզ նաև՝ Ֆեյսբուքում՝ facebook.com/hetqonline Ինստագրամում՝ bit.ly/hetq_online Յութուբում՝ youtube.com/user/HetqTV

Բաժանորդներ1.3万Ներկայիս բաժանորդներ
Հետևված գրառումներ1,012Ինդեքսված գրառումների քանակ
Վերջին охват15,821Վերջին դիտումների գումար
Վերջին գրառումներ

Վերջին գրառումներ

Էջ 1 / 85 · 1,012 գրառում

Հրատարակված 6 մյս

Արուսյակ Ջուլհակյանն ընտրվել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ազգային ժողովի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել էր Արուսյակ Ջուլհակյանի թեկնածությունը: «Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանն ԱԺ նիստում ներկայացրել է քվեարկության արդյունքները: ԱԺ 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 66-ը: 65 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամբ Արուսյակ Ջուլհակյանն ընտրվել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում» ,- նշվում է հաղորդագրության մեջ:

501 views

Հրատարակված 5 մյս

1,290 views

Հրատարակված 5 մյս

Երևանի կառուցապատման հետևանքները․ 8-րդ հարկ «8-րդ հարկ» փոդքասթի հերթական թողարկումը Երևանի կառուցապատման և մեծածավալ շինարարության բացասական ազդեցության մասին է։ «Հետքի» լրագրողներ Արեն Նազարյանը, Արմեն Ղազարյանը և Տիրայր Մուրադյանը զրուցել են Երևանի ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխության, Երևանում իրականացված խոշորամասշտաբ շինարարության մասին։

1,390 views

Հրատարակված 5 մյս

1,370 views

Հրատարակված 5 մյս

🗳Մարտին Գալստյանը վերընտրվել է Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանն Ազգային ժողովի մայիսի 5-ի հերթական նիստում հայտնել է, որ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում ընտրվելու համար խորհրդարանին էր առաջարկել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված Մարտին Գալստյանի թեկնածությունը: 📌 Նարեկ Բաբայանի տեղեկացմամբ՝ ԱԺ 107 պատգամավորից գաղտնի քվեարկությանը մասնակցել է 69-ը: Քվեատուփում առկա է եղել 69 քվեաթերթիկ, անվավեր քվեաթերթիկներ չեն եղել: Մարտին Գալստյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 69 պատգամավոր:

1,320 views

Հրատարակված 5 մյս

🔻19-ամյա տղայի մասնակցությամբ ավտովթարի առնչությամբ նախաձեռնվել են քրեական վարույթներ. ՔԿ Համացանցում տարածված՝ 19-ամյա տղայի մասնակցությամբ տեսանյութի վերաբերյալ Քննչական կոմիտեից հայտնում են, որ ՆԳՆ ոստիկանությունից ստացված հաղորդման հիման վրա 2026թ. ապրիլի 23-ին ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը): 📌Նշանակվել են համապատասխան փորձաքննություններ: Քրեական վարույթի շրջանակում միջոցներ են ձեռնարկվում դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու ուղղությամբ։

1,300 views

Հրատարակված 5 մյս

ՀՀ գյուղատնտեսությունը՝ կեղծ լուրերի թիրախում. ի՞նչ է իրականում ստորագրվել ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովին Մայիսի 4-ին Երեւանում տեղի ունեցավ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը։ Այս ֆոնին սոցիալական ցանցերում տարածվում է մի տեսանյութ, որում նշվում է, թե Նիկոլ Փաշինյանը այդ գագաթնաժողովի ժամանակ պատրաստվում է ստորագրել փաստաթղթեր, որոնք կվնասեն, կոչնչացնեն Հայաստանի գյուղատնտեսությունը։ Մասնավորապես, նյութում նշվում է՝ «Նիկոլ Փաշինյանը կստորագրի որոշ փաստաթղթեր՝ Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտները եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու համար»։ ❗️Այս պնդումը սուտ է։ Եվրոպական քաղաքական համայնքը (EPC - European Political Community) քաղաքական ֆորում է, որտեղ Եվրամիության անդամ եւ ոչ անդամ պետությունները քննարկում են Եվրոպայի ապագային վերաբերող քաղաքական, ռազմավարական հարցեր՝ նպատակ ունենալով համախմբել եվրոպական պետություններին՝ մայրցամաքի անվտանգությունն ու կայունությունն ամրապնդելու համար։ 🔻Այս գագաթնաժողովի ընթացքում ղեկավարները քննարկում են անվտանգության, տարածաշրջանում կայունության հաստատման, էներգետիկ հարցեր, ԵՄ անդամների եւ ոչ անդամ եվրոպական երկրների միջեւ քաղաքական երկխոսություն է հաստատվում, սակայն չեն ստորագրվում ԵՄ անդամակցության, դրան առնչվող կամ դրան նպատակաուղղված փաստաթղթեր։ 🔗 Մանրամասները՝ ՀՈԴՎԱԾՈՒՄ

1,250 views

Հրատարակված 5 մյս

Վճարովի բովանդակություն 💊Դեցիս Էքսպերտ՝ պատրաստուկ պաշտպանության բարելավված արդյունավետությամբ Արագություն և արդյունավետություն լավագույն ձևով Դեցիս Էքսպերտը BAYER-ի կոնտակտ-աղիքային նորարարական միջատասպան է, որն առանձնանում է պաշտպանության բարելավված արդյունավետությամբ, ողողվելու ցածր ռիսկով և երկարատև ու կայուն ազդեցությամբ: Հարկ է նշել, որ պատրաստուկը պահպանում է իր հատկությունները նույնիսկ բարձր ջերմաստիճանի պայմաններում: Միջատասպանի առավելություններից է նաև, որ այն բարելավված ձևով ծածկում է տերևի մակերևույթի պաշտպանիչ շերտը: 🔻 Դեցիս Էքսպերտն արդյունավետորեն պաշտպանում է գյուղատնտեսական մշակաբույսերի լայն տեսականին, որոնց թվում են՝ ընկուզավորները, բանջարեղենը, պտղատու ծառերը, խաղողի վազերը, լոբազգիները, հացազգիները, ցիտրուսները և այլն: ❗️Այն պայքարում է հետևյալ վնասատուների դեմ՝ կարծրաթևեր, թեփուկաթևավորներ, հավասարաթևեր, երկթևանիներ, կիսակարծրաթևեր, բշտիկոտներ, ուղղաթևեր և այլն:

1,360 views

Հրատարակված 5 մյս

🇫🇷🇦🇲 Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 5-ին ռազմավարական համագործակցության հռչակագիր են ստորագրել։ 📌 Փաստաթղթերի ստորագումից հետո Ն. Փաշինյանը և Է. Մակրոնը հանդես են եկել հայտարարություններով։

1,380 views

Հրատարակված 5 մյս

🇧🇪Ալեն Սիմոնյանը հանդիպել է Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահի հետ ԱԺ լրատվական ծառայությունից հաղորդում են, որ զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել ինչպես միջխորհրդարանական կապերին, երկկողմ հարաբերություններին, այնպես էլ ՀՀ-ԵՄ օրակարգին եւ Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին վերաբերող հարցերը: 📌 Անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանային զարգացումներին եւ երկկողմ հետաքրքրության այլ հարցերի:

1,560 views

Հրատարակված 5 մյս

🇹🇷 Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրվել է պատմական Անիի կամրջի վերականգնման արձանագրություն Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում հանդիպել է Թուրքիայի Հանրապետության փոխնախագահ Ջևդեթ Յըլմազի հետ։ Այս մասին հաղորդում է Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունը։ ❗️Հանդիպման արդյունքներով ստորագրվել է Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության սահմանին տեղակայված պատմական Անիի (Մետաքսի ճանապարհի) կամրջի համատեղ վերականգնման աշխատանքների իրականացման արձանագրությունը։ Հայաստանի Հանրապետության անունից այն ստորագրել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը, Թուրքիայի Հանրապետության անունից՝ Թուրքիա -Հայաստան կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Սերդար Քըլըչը ,- նշվում է հաղորդագրության մեջ։

1,470 views

Հրատարակված 5 մյս

🇫🇷🇦🇲Վահագն Խաչատուրյանը Ֆրանսիայի նախագահին պարգևատրել է Փառքի շքանշանով Այս մասին հաղորդում են նախագահի աշխատակազմից։ Շքանշանը օտարերկրյա պետությունների և կառավարությունների ղեկավարներին, միջազգային կազմակերպությունների ղեկավարներին, հոգևոր առաջնորդներին (կրոնական գործիչներին) տրվող բարձրագույն պարգևն է: Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Պատվո լեգեոնի Մեծ Խաչ շքանշանով։

1,630 views
123•••5•••10•••15•••20•••25•••30•••35•••40•••45•••50•••55•••60•••65•••70•••75•••80•••8485
ՆախորդԷջ 1 / 85Հաջորդ