TGTGInsighttelegram intelligenceLIVE / telegram public index
← Կանչ
Կանչ avatar

TGINSIGHT POST

Post #1000

@armcall

Կանչ

Դիտումներ4,330Դիտումների քանակ
Հրատարակված27 սեպ27.09.2024, 15:10
Բովանդակություն

Գրառման բովանդակություն

Դատավորուհի Գրիգորյան Տաթևիկի կենսագրությունից հետաքրքիր դրվագների մասին ենք տեղեկացել: Պարզվում է՝ Տաթոն 2009-ին ավարտել է 2007-ին փակված (!) Մոսկվայի նոր իրավաբանական ինստիտուտի Երևանի մասնաճյուղի իրավագիտության ֆակուլտետը: Եվ հետո. այս բուհը հեռակա ուսուցում չի ունեցել, այսինքն՝ այս դատավորն առկա ուսուցմամբ է սովորել: Ինչպե՞ս է օրիորդն ուսմանը զուգահեռ 2005-2006–ին զբաղեցրել Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարանի, 2007-2008-ին՝ Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի աշխատակազմի դատական նիստերի քարտուղարի, իսկ 2008-2009-ին՝ Երևանի քրեական դատարանի աշխատակազմի դատական նիստերի քարտուղարի պաշտոնը: Ավելին, պարզվում է՝ այս բուհը ՀՀ-ում հավատարմագրված չէ, ասել է թե Տաթոն իրավաբան չէ, հետևաբար իրավունք չուներ դատավոր դառնալ։ Ոչ թե իրավունք չուներ, ընդհանրապես իրավունք չուներ: Այս հանգամանքը ժամանակին չի վրիպել ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Ջհանգիրյան Գագոյի աչքից, որը Տաթոյին առաջարկել է լուռ դիմում գրել ու հեռանալ: Բայց հետո Գագոն ու Տաթոն համաձայնության են եկել. Գագոն լռում է, Տաթոյին էլ ինչ ասեն՝ հղի ոչխարի հեզությամբ անում է։ Այս համաձայնությունը Գագոն կտակել է Անդրեասյան Կարենին։ Այսինքն՝ Տաթոյի պոչը ազգադավի ոտքի տակ է, և անում է այն, ինչ հրահանգում են: Մենակ մի բան չի հաշվարկել Տաթոն. օրը գալու է՝ «կալանքի թագուհի» Արուսիկին երնեկ է տալու: @Կանչ