Գրառման բովանդակություն
Հանրությունը պարտավոր է տեղյակ լինել՝ Արսենյան Գուրգենի վրա Ռուսաստանում Հայաստանի դեսպանի պաշտոնն արժեցել է 5 միլիոն դոլար: Այս թիվը՝ 5 միլիոն, ճշտված է 100 տոկոսով: Երկար ճշտում էինք և այդ պատճառով թիվը չէինք հրապարակում: Ի դեպ, մինչև հիմա էլ չենք կարողացել ճշտել 5 միլիոնի «բացվածքը»՝ որքանն է տվել Նիկոլին, որքանը՝ ռուս չինովնիկներին: Հիշեցնենք, սկզբում Արսենյանի թեկնածությունը ռուսները «պասլատ էին արել», չէ որ Գուրգենը հակառուսական հայտարարություններ անողների թոփ եռյակում էր: Հետո ընդունեցին՝ հավանաբար խոշոր փողերի դիմաց: Դե ինչ. եկեք մեր օրերի մեծն դիվանագետ, համարյա Քիսինջեր դարձած պարոն Լավրովին շնորհավորենք 1-3 միլիոն դոլար աշխատելու կապակցությամբ: Եվ, թքած որ լավրովների գործունեության շնորհիվ Հայաստանում Ռուսաստանի բարեկամ լինելը հավասար է ինքնասիրություն չունենալուն. կարևորը՝ լավրովների ու նառիշկինների «փորը միշտ կուշտ լինի»: @Կանչ