TGTGInsighttelegram intelligenceLIVE / telegram public index
← Կանչ
Կանչ avatar

TGINSIGHT POST

Post #1027

@armcall

Կանչ

Դիտումներ4,240Դիտումների քանակ
Հրատարակված1 փտվ01.02.2025, 19:15
Բովանդակություն

Գրառման բովանդակություն

Հանրապետության Հրապարակում «Ղարաբաղ-Ղարաբաղ» երգող ադրբեջանցիների տեսանյութը տարածող անձը՝ արցախցի Ղարիբ Բաբայանը, ՀՀ ԱԱԾ կողմից մեղադրվել է «անձի կամ անձանց խմբի նկատմամբ քաղաքական և սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված՝ ատելություն և անհանդուրժողականություն հրահրելու» մեջ։ Այսինքն՝ ՀՀ ԱԱԾ-ն համարում է, որ ադրբեջանցիները կարող են Երևանի կենտրոնում ատելություն ու անհանդուրժողականություն ցուցաբերեն մեր ժողովրդի հանդեպ, ոտնահարեն հայերի ազգային արժանապատվությունը, բայց ահա երբ հայն է դրանց մասին կոպիտ արտահայտվում, պետք է բռնել ու ծակը կոխել։ Քննչականն էլ ԱԱԾ-ից ետ չի մնում ու մարդուն կալանքի է տանում։ Նորից ենք կրկնում՝ մեր ազգային արժանապատվությունը ոտնահարող ադրբեջանցիներին քննադատելու համար։ Սա է այսօրվա «Հայաստանը»։ Սա է «մեր» ԱԱԾ-ն ու սա է «մեր» Քննչական կոմիտեն… Ալիևի ստրուկներ։ @Կանչ