Գրառման բովանդակություն
Նիկոլին «իշխանության բերողների» մասին հարցը վաղուց է շահարկվում քաղաքական դաշտում: Ով հոգնում է Նիկոլի դեմ պայքարից, սկսում է «Նիկոլին բերողների» դեմ պայքարել: Ընդ որում, դա անում է այնքան վստահ ու այնպիսի ջանասիրությամբ, կարծես ինքը չէր 2018թ. փողոցներում «դմփ-դմփ հու» անում: Այո, «Նիկոլին բերողների» դեմ պայքարում են հիմնականում նրանք, ովքեր 2018-ին փողոցում Սերժ էին մերժում, հետո էլ նշում «հեղափոխության հաղթանակը»՝ բոլորից պահանջելով չխանգարել Նիկոլին աշխատել: Նիկոլի աշխատածը բոլորս տեսանք՝ չկա Արցախ, չկան հազարավոր լույս տղաներ, չկա անվտանգություն ու չկան էլի շատ բաներ: 2018-ին փողոցում Նիկոլի կողքը քայլողները, դմփ-դմփ-հու անողներն ու գիշերները պատուհաններից շերեփով կաթսա թխկթխկացնողները հիմա ի՞նչ երեսով են իրենց մեղքը փորձում բարդել ուրիշների վրա: Ու հանուն ինչի՞ են դա անում: Լավ, ո՞նց կարելի է նիկոլից ավելի նիկոլական լինել: @Կանչ