TGTGInsighttelegram intelligenceLIVE / telegram public index
← Կանչ
Կանչ avatar

TGINSIGHT POST

Post #1029

@armcall

Կանչ

Դիտումներ3,810Դիտումների քանակ
Հրատարակված14 փտվ14.02.2025, 05:23
Բովանդակություն

Գրառման բովանդակություն

Ուղիղ երկու օր պետք եկավ Արցախի ԱԺ պատգամավորներին՝ արձագանքելու թքող մայրիկի զավակ Ալեն Սիմոնյանի՝ արցախցիների հանդեպ հնչեցրած կեղտոտ հայտարարություններին։ Այս առումով Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը շատ ավելի օպերատիվ էր՝ նրան 24 ժամ էր պետք եկել իր հայրենակիցների արժանապատվությունը ոտնահարող Ալենին մի երկու բառ ասելու համար։ Իսկ ահա Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը որոշել էր ոսկե միջինը պահել՝ նա մեկուկես օր անց է պատասխանել Ալենին։ «Պատասխանների» բովանդակությանը չենք էլ ուզում անդրադառնալ։ Անդրադառնալու բան չկա այնտեղ։ Ի՞նչ կարելի է ասել։ Շատ ապրեք, տղերք։ Ալենի պորտը տեղը դրեցիք։ Վստահ ենք՝ էլ ոչ մի ՔՊ որդի չի համարձակվի Արցախի ու արցախցիների մասին ծուռ խոսք ասել։ Հզոր եք։ @Կանչ