TGTGInsighttelegram intelligenceLIVE / telegram public index
← Կանչ
Կանչ avatar

TGINSIGHT POST

Post #1037

@armcall

Կանչ

Դիտումներ3,010Դիտումների քանակ
Հրատարակված24 փտվ24.02.2025, 11:37
Բովանդակություն

Գրառման բովանդակություն

Երբ Ղուկասյան Վարտանիկը սպառնում է, թե խելոք մնացեք՝ թե չէ վարչապետ կդառնամ, կատակ չի անում: Ազգադավի տապալումն այնքան ակնհայտ է, որ նույնիսկ Վարտանիկի նման կրիմինալը այսօր կարող է հեղաշրջում անել: Լուրջ, Վարտանիկը Նիկոլից ինչո՞վ է պակաս՝ պոպուլիզմո՞վ, թե՞ ճամբարից ճամբար թռնելու ունակությամբ: Կամ Վարտանիկը Քոչարյանից ինչո՞վ է պակաս. «կռելու» անվան տակ չի՞ կարող ավագանի սողոսկել, հետո ասել՝ ով մտավ ավագանի, հաղթել է: Ձեռի հետ էլ քաղաքապետարանի տենդերները շահել, Սպարտակի չնստելու և նստած ախպոր տղու ազատվելու հարցերը լուծել: Ի՞նչն է խնդիրը: Վարտանիկն ինչ տեսել, այն էլ սովորել է, սխալ բան չի անում: Վերջիվերջո ժողովրդին հիմարի տեղ դնելը ոչ Նիկոլի մենաշնորհն է, ոչ էլ Քոչարյանի: Հիմարներին հիմարացնելը ոչ մեկի մենաշնորհը չէ: @Կանչ