TGTGInsighttelegram intelligenceLIVE / telegram public index
← Կանչ
Կանչ avatar

TGINSIGHT POST

Post #1050

@armcall

Կանչ

Դիտումներ4,450Դիտումների քանակ
Հրատարակված28 ապր28.04.2025, 06:32
Բովանդակություն

Գրառման բովանդակություն

Այսօր վաղ առավոտյան ազգադավ Նիկոլը Էստոնիայում այցելել է Տալլինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, որտեղ նրան դիմավորել է Բալթյան երկրների Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը: Անկեղծ ասած՝ խիստ մեծ անհանգստությամբ էինք հետևում Սրբազանի խոսքին և վարքագծին։ Եվ հարցն ամենևին այն չէ, որ վերջինս բառիս բուն իմաստով փառաբանում էր Փաշինյանին ու նրա դավաճանական քաղաքականությունը։ Ի վերջո, Վազգեն Սրբազանից այլ բան չէինք էլ ակնկալում։ Բայց արքեպիսկոպոսն այնքան էր հուզվել, որ արդեն ակնկալում էինք, թե ուր որ է կհամբուրի Նիկոլի աջը։ Փառք Աստծո՝ դա տեղի չունեցավ։ Համենայն դեպս՝ տեսախցիկները նման բան չեն ֆիքսել։ @Կանչ