TGTGInsighttelegram intelligenceLIVE / telegram public index
← Կանչ
Կանչ avatar

TGINSIGHT POST

Post #1060

@armcall

Կանչ

Դիտումներ8,820Դիտումների քանակ
Հրատարակված19 հնս19.06.2025, 07:40
Բովանդակություն

Գրառման բովանդակություն

Դատարանը երկու ամսով կալանավորել է Սամվել Կարապետյանին։ Սկզբում ապարդյուն անցավ նրա տան դիմաց մարդկանց բազմության հավաքը՝ գործարար-բարերը ձերբակալվեց, հետո ոստիկանության դիմացի հավաքը, հետո քննչականի, վերջում էլ՝ դատարանի։ Հուսով ենք՝ ընդդիմությունը չի պատրաստվում երկու ամիս էլ կալանավայրի դիմաց անցկացնել։ Խնդիրը իրականում խորքային է։ Ընդդիմության բացարձակ մեծամասնությունը ռեակցիոնիստ է։ Հանգիստ «աշխատում» են ԱԺ-ում այնքան ժամանակ, քանի դեռ ազգադավն իրեն հայհոյելու նոր թեմա չի բերում քննարկման դաշտ։ Այսպես է նաև հիմա։ Ազգադավը հայտարարեց եկեղեցուն «դոմփելու» մասին, ընդդիմությունն ակտիվացավ։ Ճառեր, ցույցեր, քննադատություններ… Որքա՞ն կտևի ընդդիմության այս ակտիվացումը։ Այո՝ ճիշտ այնքան, որքան ազգադավն ուզում է, որպեսզի եկեղեցու թեման մնա օրակարգում։ Վաղը այլ հարց պետք լինի առաջ բերել, ազգադավն այլ հարցով է ակտիվացնելու ընդդիմությանը։ Ու այդպես շարունակ։ Ազգադավի օրակարգից դուրս գալու, սեփական օրակարգով առաջնորդվելու ցանկություն ընդդիմության մեծամասնությունը չունի։ Հարմարվել են։ Բացառություն է միայն իմպիչմենտի նախաձեռնությունը։ Բայց, դատելով ընդդիմության մեծամասնության դիրքորոշումից, այս բացառությունը դեռևս միայն մեկ խնդիր է լուծում՝ հաստատում է վերոնշյալ օրինաչափության ճշմարտացիությունը։ Եվ քանի դեռ ընդդիմությունը խուսափում է զբաղվել իրական քաղաքականությամբ, մարդկանց էլ այլ բան չի մնում, քան ցույցեր կազմակերպել քննչականների ու դատարանների դիմաց։ Զրո արդյունքով ցույցեր։ @Կանչ