Գրառման բովանդակություն
Մենք հայտնել էինք, որ «Հայաստան» խմբակցությունը նիստ է գումարելու և միանալու է ազգադավի իմպիչմենտին: Հուզական մթնոլորտում անցած այդ նիստից մեզ մանրամասնություններ են հայտնի դարձել. ▪️պատգամավորների մի մասը կողմ է եղել իմպիչմենտին և Դավիթ Համբարձումյանի թեկնածությանը: ▪️պատգամավորների մյուս մասը կողմ է եղել իմպիչմենտին, բայց սեփական թեկնածուն առաջդրելու պայմանով (հնչել են Արմեն Գևորգյանի և Արծվիկ Մինասյանի անունները): ▪️Լևոն Քոչարյանն ու Ագնեսա Խամոյանը դիրքորոշում չեն հայտնել: Ստացված զանգից հետո Սեյրան Օհանյանը տեղեկացրել է, որ «Հայաստան» խմբակցությունը պետք է սատարի Էդմոն Մարուքյանի առաջարկած թեկնածուին՝ արքեպիսկոպոս Աջապահյանին ու փակել է նիստը: Պատգամավորների մեծամասնությունը դահլիճը լքել է վիրավիրված: Փաստացի, մի իրավիճակում են, երբ իրենց կարծիքը հարցնող չկա, իրենց գործը այլ տեղ և այլ մարդկանց կողմից ընդունված որոշումները կատարելն է: Իրավիճակը ցավոտ է հատկապես դաշնակցականների համար: @Կանչ