Գրառման բովանդակություն
Ռուսաստանն ու Արևմուտքը մրցակցության մեջ են մտել, թե ով և որտեղ կկազմակերպի հանդիպում Ադրբեջանի և Արցախի «քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների» միջև: Այս ձևաչափը, հավանաբար, պահանջել է Բաքուն, որպեսզի խուսափի Արցախի ֆորմալ իշխանությունների հետ շփումներից, բայց և չմեղադրվի արցախահայության հետ դիալոգից խուսափելու մեջ: Նիկոլն ու Արայիկը, բնականաբար, Ալիևին «չէ» ասելու ոչ դուխ ունեն, ոչ էլ ձու: Արդյունքում միակ փրկությունը Ռուսաստան-Արևմուտք մրցակցությունն է: Շանսերը մեծ են, որ Ալիևի պահանջած այդ հանդիպումը կկայանա հենց Մոսկվայի միջնորդությամբ ու պարտադրանքով, այն էլ` Ադրբեջանում (խոսվում է Եվլախի մասին): Եթե իրադարձությունները զարգանան այդ հունով, Արցախում պետք է շատ մանրակրկիտ որոշեն, թե ում են ուղարկելու Եվլախ: Պատճառը մեկն է` դժվար է գտնել որևէ չափահաս մարդու, ով մասնակից չի եղել երեք պատերազմներից գոնե մեկին, իսկ մասնակցության փաստն ինքնին նշանակում է, որ Եվլախ այցելությունն ավարտվելու է Բաքվի բանտում հայտնվելով: #Նիկոլի_օրակարգ@Կանչ