Գրառման բովանդակություն
Ինչպե՞ս է Ռաշիդ Բեգլարյանը հայտնվել ադրբեջանցիների գերության մեջ Ադրբեջանական կողմն այսօր հայտնել է Լաչինի միջանցքում ևս մեկ հայի ձերբակալության մասին: Ըստ թշնամու պաշտոնական հաղորդագրության, Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը Աղավնո գնուղի հատվածում ձերբակալել է 1962թ. ծնված ՀՀ քաղաքացի Ռաշիդ Արամիսի Բեգլարյանին: Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ Ռ. Բեգլարյանը Շուշիի բնակիչ էր, իսկ 2020թ. պատերազմից հետո բնակվում է Հին շեն գյուղում: Արցախի իշխանությունները ենթադրում են, որ Ռ.Բեգլարյանը մոլորվել է և հայտնվել ադրբեջանցիների ձեռքում: Մեզ հետ զրույցում, սակայն, Ռ. Բեգլարյանի համագյուղացիները այլ վարկածներ էլ էին առաջարկում: Նրանք չեմ բացառում, որ Ռաշիդ Բեգլարյանը պարզապես փորձել է դուրս պրծնել շրջափակումից, սակայն բացահայտվել է թշնամու կողմից և ձերբակալվել: @Կանչ