TGTGInsighttelegram intelligenceLIVE / telegram public index
← Կանչ
Կանչ avatar

TGINSIGHT POST

Post #369

@armcall

Կանչ

Դիտումներ2,180Դիտումների քանակ
Հրատարակված20 սեպ20.09.2023, 13:24
Բովանդակություն

Գրառման բովանդակություն

Ամեն բան չափազանց հստակ է՝ Արցախում պատերազմն ավարտվել է, հաջորդը Հայաստանն է։ Թող ոչ ոք չկարծի, որ սա չափազանցություն է։ ՄԱԿ ԳԽ ամբիոնից Թուրքիայի նախագահ Էրդողանը շատ հստակ է խոսել իրենց նպատակների մասին։ Նույնը նաև Ալիևն է անում։ Ադրբեջանն արդեն բազում հայցեր է պատրաստել Հայաստանի դեմ և խոսում է մեր երկիր ադրբեջանցիների վերադարձի անհրաժեշտության մասին։ Կարելի՞ է արդյոք կանխել վերահաս պատերազմը, դժվար է ասել։ Բայց այն, որ այդ պատերազմին պետք է պատրաստվել, միանշանակ է։ Եվ դրա առաջին քայլերը պետք է արվեն արդեն այսօր՝ թուրքի կոշիկ լիզող դավաճաններին հեռացնելով։ Հայաստանը ժամանակ չունի։ Հետհաշվարկն արդեն սկսված է։ Եվ եթե մեզ շատ արագ չհաջողվի վերականգնել ազգային պետությունը, ապա Հայաստանը դատապարտված է։ @Կանչ