TGTGInsighttelegram intelligenceLIVE / telegram public index
Բովանդակություն
Գրառման բովանդակություն
Մահացել է Ադրբեջանում 1993 թ. ապստամբության առաջնորդ Սուրեթ Հուսեյնովը: Նրա ապստամբության արդյունքում Բաքվում իշխանությունը Էլչիբեյից սահուն անցավ Հեյդար Ալիևին, իսկ վերջինս դիրքերն ամրացնելուց հետո չեզոքացրեց բոլոր հնարավոր անհնազանդներին` առաջինների թվում հենց Հուսեյնովին: Սուրեթ Հուսեյնովը ապաստանել էր Ստամբուլում և որոշ տեղեկությունների համաձայն հենց այնտեղ էլ մահացել: Ինչպես ասում են, умер король, да здравствует король: Կարծես պատեհ պահն է, որ Ադրբեջանում նոր «Հուսեյնով» ծնվի: Համենայն դեպս, Իլհամ Ալիևը դրա համար արել է ամեն ինչ, իսկ տարածաշրջանում պրոցեսների տրամաբանությունը հուշում է, որ արտաքին աշխարհը կօգնի նման համարձակներին: @Կանչ