Գրառման բովանդակություն
Հրանտ Մաթևոսյանն ասում էր՝ «Երկու ոտքով կանգնած ասիական ցեխի մեջ՝ հայացքներս հառել ենք դեպի Եվրոպա»: 1915-ին դաս չեղավ, 1920-ին դաս չեղավ, 1988-ին դաս չեղավ, 2020-ին դաս չեղավ հայ ժողովրդի համար, որ Եվրոպան հեռու է, որ Եվրոպան իր շահերն ունի, որ եվրոպական նավերը հայկական լեռները չեն բարձրանում, վկա՝ աշխարհագրությունը, որ «քաղաքակիրթ աշխարհ» ասված բուտաֆորիան պատրաստ չէ հայերին պաշտպանել: Դաս չեղավ, որ հայերն ապրում են երեք իմպերիաների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի արանքում, Գևորգ Էմինի ասած՝ լեռնային անդունդի եզրին քայլողներ են: Դաս չեղավ, որ «վառոդի տակառի վրա նստած»՝ գեոպոլիտիկ խաղեր չեն տալիս… Տեսնենք, թե 2023-ի այս մի դաժան դասն ինչպիսի հետևանքներ կունենա: Այդ դասի սերտումից է կախված՝ հայերն այս ռեգիոնում պետություն ունենալու իրավունք ունե՞ն, թե՞ չունեն: Ի վերջո, հայերը ոչ եզդիներից են լավը կամ վատը, ոչ ասորիներից ու քրդերից, ոչ էլ թալիշներից կամ ասենք՝ ավարներից ու տաբասարանցիներից։ @Կանչ