TGTGInsighttelegram intelligenceLIVE / telegram public index
Բովանդակություն
Գրառման բովանդակություն
Չմոռանանք ասել, որ եթե հոգու խորքում ուրախացած հայ «սպառողական դասակարգին», հայ «չարչիական խավին», տարատեսակ լֆիկսամոներին ու գռզոներին թվում է, թե «Ղարաբաղը տվեցինք, հիմա հանգիստ կապրենք», չարաչար սխալվում են: Նախ, «մի անգամ տվողը, հա էլ տալու է», այսինքն՝ հաջորդիվ թիրախը Սյունիքն ու Գեղարքունիքն են, թուրքը երբեք չի կշտանալու: Հետո՝ մոռացեք ադրբեջանցիների հետ խաղաղության մասին, որովհետև այս աշխարհի երեսին ոչինչ հավերժ չէ՝ ոչ ազգադավը, ոչ իմպերիաները, ոչ իմպերիաներում նստած «մանաթի մեռածները», ոչ գեոպոլիտիկ «ռասկլադները», ոչ էլ նավթն ու գազը: Վրեժի ժամանակը դեռ գալու է: ՉԿԱՍԿԱԾԵՔ՝ գալու է: @Կանչ