Գրառման բովանդակություն
Արցախից հայտնում են, որ ադրբեջանական հարձակման հետևանքով զոհվել է նվազագույնը 200 հայ։ Նրանցից առնվազն 5-ը երեխաներ են։ Հարյուրավոր արցախցիների ճակատագիր մինչ այս պահը հայտնի չէ։ Ահասարսուռ լուրեր են ստացվում Ասկերանի, Մարտակերտի ու Մարտունու մի շարք գյուղերից։ Ու այս պայմաններում դավաճան տականքը հայտարարում է, թե զանգվածային զոհերի մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ Եվ դա Լեռնային Ղարաբաղի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի հրատապ նիստից մի քանի ժամ առաջ… Իսկ ի՞նչ է անում Ադրբեջանը այդ նույն պահին։ Միայն մեկ բան՝ թույլ չի տալիս Արցախի ներկայացուցիչներին այցելել Կարմիր Շուկա, Թաղավարդ և Ասկերանի ու Մարտունու շրջանի այլ բնակավայրերին հարող տարածքներ, որպեսզի նույն ՄԱԿ-ի ԱԽ նիստից առաջ հանկարծ դաժան կադրեր չհայտնվեն միջազգային լրահոսում։ Ահա այսպիսի համագործակցություն։ Այս պահին ՄԱԿ ԱԽ ընթացող նիստում Ադրբեջանին միայն մեկ բան է պետք անել բոլորի «բերանը փակելու համար»։ Նրանք ընդամենը կարող են միացնել դավաճան Նիկոլի այսօրվա ելույթի համապատասխան հատվածը։ @Կանչ