TGTGInsighttelegram intelligenceLIVE / telegram public index
← Կանչ
Կանչ avatar

TGINSIGHT POST

Post #417

@armcall

Կանչ

Դիտումներ2,020Դիտումների քանակ
Հրատարակված22 սեպ22.09.2023, 11:35
Բովանդակություն

Գրառման բովանդակություն

Ռոբերտ Մենենդեսը ԱՄՆ Կոնգրես մուտք է արել մի փաստաթուղթ, որով իբր Ադրբեջանի նկատմամբ սանկցիաներ պիտի կիրառեն: Երևի Ալիևը վախից չորացել է: Իրականում Վաշինգտոնում «ժողովրդավարական բյուրոկրատիա» մեխանիզմով փորձում են քողարկել սեփական անգործությունը: Թղթի կտորը կքննարկվի կոմիտեյում, հետո Աստված գիտի` կընդգրկվի՞ Սենատի օրակարգ թե, ոչ: Եթե Ադրբեջանը շարունակի համը հանել, կընդգրկեն Սենատ, մի որոշ ժամանակ էլ այնտեղ կքննարկեն: Եթե Ադրբեջանը էլի համը հանի, ու դեմք փրկելու տեղ չմնա, Սենատում ինչ-որ փաստաթուղթ կընդունեն (նախագահի վետոյի իրավունքը կա ու կա): Եվ այդպես շարունակ: Ակնհայտ է, որ Վաշինգտոնը ոչ մի իրավունքի համար ոչ մի սանկցիա Բաքվի նկատմամբ չի կիրառելու: Ադրբեջանի լկտիությունը հասել է այնտեղ, ուր կերազեին լինել Սուդանի ու Ռուանդայի ցեղասպան իշխանությունները: Եվ դա այսօր չէ այդպես: Տարիներ ու տասնամյակներ այդպես է: Կիրառող լինեին, վաղուց կկիրառեին: Հետևաբար, չպետք է ոգևորվել Վաշինգտոնի լոբբիստական ակրոբատիկայից: Ալիևն իր բոլոր գործողությունները կատարում է Բրյուսելի ու Վաշինգտոնի հետ ճշտելուց հետո: Ասել է թե` Ամերիկայի ու Եվրոպայի դաբրոյով: ՀԳ. ԵՄ-ն էլ որոշել է կես միլիոն դոլար հումանիտար օգնություն հասցնել Արցախ: Բորելին պետք ա հարց տալ` կարո՞ղ ես այդ գումարով ալյուր առնել ու հասցնել Արցախ: Թե՞ չոր փողից բացի, այլ արժեք չի մնացել Բրյուսելում: @Կանչ