TGTGInsighttelegram intelligenceLIVE / telegram public index
← Կանչ
Կանչ avatar

TGINSIGHT POST

Post #429

@armcall

Կանչ

Դիտումներ1,970Դիտումների քանակ
Հրատարակված22 սեպ22.09.2023, 18:46
Բովանդակություն

Գրառման բովանդակություն

Արցախյան գամբիտ Մաս 2 (առաջին մասը կարդացեք այստեղ) Թյուրքերի ախորժակը Այն, որ Հարավային Կովկասում տեղի ունեցողի գլխավոր դիրիժորը Թուրքիան է, գրեթե արձանագրված փաստ է: Թուրքիայի դերակատարությունն այնքան է մեծացել տարածաշրջանում, որ իրենց կատարածու Նիկոլը խնդրում է մեկ-երկու օր հետաձգել օպերացիան, և դա բավարարվում է: Այսինքն Ալիևը գործիք է: Ալիևի միակ սփոփանքն այն է, որ դաուն չի, քանի որ արել է մի բան, որ նույնիսկ հորը, Հեյդար Ալիիչին, չի հաջողվել: Այս ողջ պատմության մեջ Ալիևի քյարը Բաքվում հայերի դիակների մուլյաժներով պուրակ սարքելն ու այնտեղ նկարվելն է: Մնացածը Թուրքիայի գործն է: 2018-ի իշխանափոխթյան, 2020-ի պատերազմի, 2023-ի կապիտուլյացիայի հետևում պետք է փնտրել Թուրքիայի ականջները: Իսկ այդ ականջների հետևում Արևմուտքի ձեռքը: Այնպես չէ, որ Արևմուտքը տոտալ հսկում է Թուրքիայի գործողությունները, բայց հասկանում է, որ իր ստրատեգիական շահերն իրացվում են: Ինչ է շահում Թուրքիան: Բկին կանգնած հայկական հարցը փաթեթավորում է դեպի արխիվ: Փաստացի նախադրյալներ է ստեղծում ողջ Հարավային Կովկասը օկուպացնելու համար: Քաղաքական, գաղափարական և աշխարհաքաղաքական պլացդարմ է ստեղծում դեպի արևելք ու հարավ տարածվելու համար: Դիրքավորվել է որպես Չինաստանի դեմ մարտնչող ու Ռուսաստանի հետ սիրախաղ վարող և Արևմուտքից ստացել է քարտ-բլանշ ու օժանդակություն: Թուրքիայի ախորժակը չի փոխվել. հասնում է մինչև Յակուտիա ու Սինցզյան: Իսկ գլխավոր խոչընդոտներից մեկը` Արցախը, գործնականում վերացած է: Մնում է վերջինը` Սյունիքը: @Կանչ