TGTGInsighttelegram intelligenceLIVE / telegram public index
Բովանդակություն
Գրառման բովանդակություն
Ինչպես ասում են՝ եկեք միֆերից հրաժարվենք ու էս գլխից պայմանավորվենք իրար չխաբել: Օրինակ՝ բուհերի ռեկտորները չեն կարող ուսանողներին արգելել փողոց դուրս գալ, դա անհնար է: Որպես գործատու՝ ռեկտորները կարող են սպառնալ իրենց դասախոսներին, որ աշխատանքից կազատեն, աշխատավարձը կկրճատեն և այլն, բայց ուսանողների վրա ռեկտորները չեն կարող ազդել, դա միֆ է: Ի՞նչ պետք է անի ռեկտորը, հազարների առջև մարմնով փակի՞ բուհի դռները: Ոտատակ կտան, կանցնեն: Ասել կուզի՝ ուսանողներին մոբիլիզացնելու համար ընդամենը ճիշտ օրակարգ և ճիշտ աշխատանք է պետք, մնացածը՝ դատարկ խոսակցություններ են: @Կանչ