TGTGInsighttelegram intelligenceLIVE / telegram public index
← Կանչ
Կանչ avatar

TGINSIGHT POST

Post #481

@armcall

Կանչ

Դիտումներ1,430Դիտումների քանակ
Հրատարակված25 սեպ25.09.2023, 04:40
Բովանդակություն

Գրառման բովանդակություն

Վերջին պրոպագանդիստական գիծը Հա, նիկոլն, իհարկե, շատ վատ ղեկավար ա։ Իր ղեկավարման տարիներին գոմում զինվորներ են ապրում, ոմանք` ողջ֊ողջ այրվում, դասագրքերը չեն տպվում, հետիոտնը վրաերթի ա ենթարկվում կառավարական կորտեժի կողմից, քաղբանտարկյալներ կան, կալանավորված անձինք հացադուլից են մահանում կամ դատական նիստի ժամանակ` սրտի կաթվածից, ատելության խոսքը ծաղկում ա։ Ո՞ր մեկը հիշես, որ մեկը մոռանաս։ ԲԱ՜ՅՑ այդուհանդերձ մենք գոնե սուվերեն ենք։ Հա՜, քաքի մեջ ենք, բայց սուվերեն քաք ա, էլի։ Իսկ էդ սուվերենությունն ինչո՞վ ա արտահայտվում, մեկը լիներ` հարցներ։ Արտաքին ապրանքաշրջանառության ու ՕՈՒ ներդրումների մեջ ՌԴ մասնաբաժինը դեռ էսքան մեծ երբեք չէր եղել։ Էնքան մեծ, որ եթե մի թեթև սանկցիա հայտարարեն, միանգամից կսկենք։ Արտաքին պարտքն էլ կրկնապատկվել ա։ Այո՜, նախորդ 27 տարիներին նույնքան պարտք ենք արել, որքան վերջին 5 տարիներին։ Կամ էլ կարողա թեզը բրդողները սուվերենությունը համարում են Արևմուտքին դուր գալու համար Ռուսաստանին ինատու քայլեր անե՞լը։ Նախ դուր գալու համար, ոչ թե քեզ համար քայլեր անելն արդեն առնվազն տարօրինակ ա, եթե չասենք` ոչ սուվերեն, հետո` հիմա որքանո՞վ ա սուվերեն նման վարքագծով Ուկրաինան։ Էդ երկրի գալիք երեք սերունդները 200 միլիարդ դոլարի պարտք են փակելու ու փաստացի իրենք ոչ մի ձև չեն մասնակցելու իրենց երկրին վերաբերող հարցերին։ Չէ, էրեխեք։ Հայաստանը սուվերեն էր (թեկուզ համեմատաբար), երբ Սերժը Եվրոասոցացման պայմանագիր էր ստորագրում, երբ նույն ինքը պրյամոյ Թուրքերի հետ բանակցություն էր ծավալում (ֆուտբոլային դիվանագիտություն), երբ Քոչարյանը դեռ երիտասարդ հանրապետություն Կիպրոսից, Բելգիայից, ԱՄՆ֊ից ներդրողներ էր բերում, երբ Արցախի համար էինք պայքարում 90֊ականների սկզբին, որովհետև սուվերեն լինել նշանակում է սեփական շահերով զբաղվել։ Դավիթ Անհողին / @Կանչ