Գրառման բովանդակություն
Նիկոլի վերջին ելույթի քողարկված հաղորդագրությունը սա է: Հերթական անգամ ձախողել եմ դիվանագիտական աշխատանքը, ինչպես լայն միաջազգային հանրության հետ, այնպես էլ, և մասնավորապես Ռուսաստանի հետ: Ձախողել եմ այնպես, որ մեծ հավանականությամբ շուտով թշնամին կհարձակվի մեզ վրա, նաև ռուսների թողտվությամբ կամ գուցե հրահրմամբ: Եվ քանի որ ես պետք է պատասխանատվությունից հերթական անգամ թռնեմ, ապա այս ամենի մեղավորը այն մարդիկ են, որոնք ուզում են ինձ իշխանությունից հեռացնել, և ես նրանց կանվանեմ Հայաստանը Ռուսաստանի ծայրագավառ դարձնելու թեզի աջակիցներ, իսկ ինձ ու իմ աջակիցներին կանվանեմ անկախականներ՝ հերթական անգամ պառակտելով հայ ազգին և դրանով կխուսափեմ պատասխանատվությունից: Սա է թաքնված Նիկոլի հաղորդագրության տակ: Նա հերթական անգամ ձախողում է մեր բոլորիս, մեր պետության անվտանգության ապահովումը, և հետևաբար նա պետք է գնա: Նա պետք է գնա, որովհետև չի կարողացել, ավելի ճիշտ, չի ուզել ապահովել Հայաստանի անձնագիր կրող քաղաքացու անվտանգությունը: Սա է անկախության միակ երաշխիքը՝ երբ պետության ղեկավարությունն անում է ամենը, որ քաղաքացին լինի անվտանգ՝ հետևաբար անկախ: Իսկ ինչ է արել Նիկոլը. Մեզանից գանձած հարկերով մեր անվտանգությունը ուժեղացնելու փոխարեն, քանդում է այդ անվտանգությունը, պառակտում է մեզ, թշնամանք է սերմանում մեկս մյուսի նկատմամբ, փչացնում է բոլոր հարաբերությունները արտաքին աշխարհի հետ, հատկապես տարածաշրջանի «ոստիկան» Ռուսաստանի հետ: Իսկ ինչ է հաջորդելու սրան. Եթե մենք չենք փոխում նիկոլին, և բերում իշխանություն, որ կաշխատի մեր անվտանգության և անկախության համար, ապա կկորցնենք և մեր պետությունը, և հավանաբար մեր գոյությունն այս տարածաշրջանում: Այսքանը: Ընտրություն անողը դու ես, կամ ընտրում ես պետությունը, կամ նիկոլին, այլ տարբերակ չկա: Հովհաննես Ավետիսյան / @Կանչ