Գրառման բովանդակություն
Արցախի հայաթափումը դեռևս հնարավոր է կանխել։ Սուտ է, որ այնտեղի մեր հայրենակիցների փրկության միակ ճանապարհը հայրենազրկվելն է։ Դա Ալիևի ծրագիրն է, որն այս պահին սպասարկում են ՀՀ դավաճան իշխանությունները և որին, ցավոք, չի ընդդիմանում ժողովուրդը։ Մարդկանց կրկին խաբում են։ Կրկին անելանելիության պատրանք ստեղծում։ Իսկ ամենացավալին այն է, որ էլիտաները կրկին լռում են։ Լավագույն դեպքում՝ միայն ծնկերին զարկում և հող լցնում գլխներին։ Մինչ այս պահը Արցախում միայն Վիտալի Բալասանյանն է հայտարարել, որ դուրս չի գալու այնտեղից։ Վլասով Սյամոն, օրինակ, առաջիններից է թռել։ Իսկ ի՞նչ կանեն Արցախի մնացած առաջնորդները։ Կհայտարարե՞ն արդյոք, որ մնում են այնտեղ։ Կփորձե՞ն ժողովրդին պահել իրենց հայրենիքում։ Իհարկե, հասկանում ենք, որ Արցախում ապրելը բարդ ու վտանգավոր է լինելու։ Բայց փորձել պետք է։ Հաստատ պետք է։ Բա Հայրենիքն էլ ո՞նց են պահում։ Սա է ճանապարհը։ Հակառակ պարագայում վաղը բարդ ու վտանգավոր է լինելու նաև Հայաստանում ապրելը։ @Կանչ