TGTGInsighttelegram intelligenceLIVE / telegram public index
← Կանչ
Կանչ avatar

TGINSIGHT POST

Post #523

@armcall

Կանչ

Դիտումներ1,900Դիտումների քանակ
Հրատարակված25 սեպ25.09.2023, 17:18
Բովանդակություն

Գրառման բովանդակություն

Հայաստանը չունի իշխանություն, այսինքն` այսօրվա իշխանությունը ձեռքերը լվացել է հայության խնդիրներից: Դա ամենևին չի նշանակում, որ խնդիրները պետք է անտեսել: Ուստի, ԿՈՉ ենք անում ընդդիմությանը և մտահոգ հայրենակիցներին՝ Արցախում ծայրահեղ ծանր վիճակ է, անհրաժեշտ է րոպե առաջ գործել ու կյանքեր փրկել: Ըստ այդմ, հորդորում ենք փողոցում շարժում նախաձեռնած կոմիտեին վաղը հնարավորինս ճնշում բանեցնել, որպեսզի անհապաղ և շտապ օգնություն կազմակերպվի Արցախում պայթյունից տուժած վիրավորների համար: Մասնավորապես, պետք է գնալ Կարմիր խաչի միջազգային կոմիտեյի նստավայր, դիմել հնարավոր բոլոր ինստանցիաներին ու անձանց՝ պահանջելով գործել հրատապ կարգով. 🔷ուղղաթիռներով վիրավորներին շտապ տեղափոխել համապատասխան բուժհիմնարկներ: 🔷 նույն թռիչքներով Ստեփանակերտ հասցնել բուժանձնակազմ և դեղորայք: Սա է գլխավոր անելիքը: Այս պահին խնդիրը պետք է լինի մարդկանց կյանքերը փրկելը: @Կանչ