Գրառման բովանդակություն
Մեր տեղեկություններով՝ ազգադավը բյուրոկրատական համակարգն ու սեփական թիմի էշելոնները հավաք ու կոնսոլիդացված պահելու համար մոգոնել է թեզ ու հանձնարարել է դա դնել շրջանառության մեջ: Ի մասնավորի, նա հավատացնում է, որ Արևմուտքը խոստացել է տալ «Հայաստանի Հանրապետության կադաստրի թուղթը»: Այս կուտը ոմանք կերել են (ինտելեկտի իսպառ բացակայության հետևանքով), իսկ ոմանք համոզված են, որ արտաքին ագրեսիայի իրական վտանգի, ռուսական ռազմաբազայի ներկայության պայմաններում Արևմուտքի տված «թուղթը» (եթե իհարկե տա) ավելի մեծ արժեք չունի, քան մարտակերտցի Սաքոյի ունեցած անշարժ գույքի վկայականը կամ Արա Պապյանի Վիլսոնի իրավարար վճիռը: Վերջին սեգմենտը հատկապես այս օրերին ակտիվ կապի է դուրս գալիս ընդդիմադիր շրջանակների հետ: Փորձում են ինդուլգենցիայի նման ինչ-որ բան ստանալ` դիմացն առաջարկելով կոնկրետ ծառայություններ: Մեր տեղեկություններով, շատերը պատրաստ են գործի անցնել, պահանջում են հստակ պլան և երաշխիքներ: @Կանչ