TGTGInsighttelegram intelligenceLIVE / telegram public index
← Կանչ
Կանչ avatar

TGINSIGHT POST

Post #538

@armcall

Կանչ

Դիտումներ1,880Դիտումների քանակ
Հրատարակված26 սեպ26.09.2023, 11:24
Բովանդակություն

Գրառման բովանդակություն

ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցչին Արցախի հետ կապված հարցեր են ուղղել: Ի պատասխան նա ասել է, որ աշխատում են Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայուն խաղաղության ուղղությամբ: Այսինքն` Վաշինգտոնից երբ նայում ես Հարավային Կովկասին, էթնիկ զտումները չեն երևում, մարդու իրավունքների աղաղակող խախտումները չեն երևում, ագրեսիան չի երևում, Լաչինի ճանապարհի խցանումը չի երևում (լուսնից երևում է, Վաշինգտոնից չի երևում): Երևում է միայն խաղաղության բացակայությունը: Հավանաբար Վաշինգտոնում տեսողության խնդիր կա: Այլապես ինչպես բացատրել, որ բոլոր այն տեղերում, որտեղ ԱՄՆ-ն խաղաղություն է հետապնդում (Իրաք, Աֆղանստան, Լիբիա, Կոսովո, Աֆրիկա և այլն), այդ պրոցեսում ընդամենը շատանում են զանգվածային սպանություններն ու էժանանում են տրանսպլանտացիայի ենթակա օրգանների գները: @Կանչ