Գրառման բովանդակություն
Կարևոր մի խնդիր կա, որին, կարծում ենք, առաջին հերթին Հայ Եկեղեցին պետք է ուշադրություն դարձնի։ Տասնյակ հազարավոր մեր հայրենակիցներ այս պահին Արցախից ՀՀ քաղաքներ են գալիս։ Կեցավայրից, սննդից ու բուժօգնությունից բացի, նրանք նաև հոգեբանական աջակցության մեծ կարիք ունեն։ Հայտնի փաստ է, որ հայկական պետությունը կործանած տարատեսակ աղանդները հիմնականում աշխատում են այնտեղ, որտեղ մարդիկ առավել ծանր դրության մեջ են գտնվում։ Հայ Եկեղեցին պետք է ամեն ինչ անի, որպեսզի կոտորածի ու տեղահանման ենթարկված մեր հայրենակիցները հիմա էլ աղանդավորների ու սորոսածին տարբեր կառույցների ճիրանները չընկնեն։ Սա նաև յամենքիս պարտավորությունն է։ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք այնքան հոգածություն ցուցաբերի դժբախտացած մեր հայրենակիցներին, որպեսզի վերջիններս մեկ վայրկյան անգամ իրենց օտար չզգան Հայաստանում։ Մենք պետք է օգնենք արցախցիներին կրկին ոտքի կանգնել և առաջ գնալ։ Դեպի հաղթանակ և դեպի վերականգնում։ @Կանչ