Գրառման բովանդակություն
Նայեցինք Վլասով Սյամոյի հարցազրույցը Պետրոսին։ Փառահեղ էր։ Մի մարդ, որ տարիներ շարունակ եղել է Ռուսաստանի հովանու ներքո՝ ապաստան ստանալով այդ երկրում, որ դեռևս տարիներ առաջ պահանջում էր Արցախը Ռուսաստանի մանդատային տարածք դարձնել, հիմա եկել ու ուրիշներին է մեղադրում ռուսական հատուկ ծառայությունների գործակալ լինելու մեջ։ Իժոյի ստոր քարոզչությանը մենք դեռ կանդրադառնանք։ Այժմ միայն ուզում ենք նշել, որ մեր տեղեկություններով՝ Իժոյի՝ Արցախից Հայաստան գալու օպերացիան նախապես համաձայնեցվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև գործող ուղիղ կապի միջոցով։ Հայկական կողմը Ադրբեջանին է փոխանցել Փաշինյանի անձնական խնդրանքը և ընդամենը 2 ժամ անց ստացել համաձայնություն։ Իժոն միայն դրանից հետո է անցել ադրբեջանական անցակետը՝ վստահ լինելով, որ իրեն որևէ վտանգ չի սպառնում։ @Կանչ