Գրառման բովանդակություն
Ադրբեջանը պաշտոնապես հայտնում է, որ Արցախի դեմ վերջին ռազմական ագրեսիայի ժամանակ մեկ օր տևած մարտական գործողությունների ընթացքում 192 զոհ և 512 վիրավոր է տվել: Իրականում այս թվերը խիստ նվազեցված են, բայց դա չէ էականը, գումարում հանումներով այս պահին զբաղվելու իմաստ չկա: 8 ամիս տոտալ շրջափակման մեջ գտնվող, տոտալ դավաճանված Արցախի Պաշտպանության բանակը ուժերի գերլարումով արժանապատվորեն դիմադրել է ու արժանի հակահարված է տվել թշնամուն: Չկա դեպք, որ զինվոր է հանձնվել, չկա դեպք, որ մարտի դաշտից զինվոր է փախել: Սա պետք է արձանագրել ու փաստագրել: Սա է այն հենման կետը, որի վրա կառուցվելու են ապագայի հաղթանակները: Երբ ազգադավը չլինի, իսկ դա սարերի հետևում չէ, մենք՝ հայերս, ուղղելու ենք մեր ողնաշարը և գնալու ենք մեր պատվի ու արժանապատվության հետևից: @Կանչ