Գրառման բովանդակություն
Ալիևի խորհրդական Հիքմեթ Հաջիևը Reuters գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, իբր Բաքուն դեպի Նահխիջևան միջանցք բացելու համար ուժ չի կիրառելու։ «Հայաստանի սուվերեն տարածքում Ադրբեջանը ոչ մի ռազմական թիրախ կամ նպատակ չունի», - մասնավորապես ասել է Հաջիևը։ Նույն պնդումն է անում Թուրքիայի նախագահ Էրդողանը։ Վերջինս ասում է, որ եթե Հայաստանը չհամաձայնվի ճանապարհ տրամադրել, ապա Նախիջևանից Ադրբեջան մեկնող գնացքը կանցնի Իրանի տարածքով։ Երկուսն էլ ստում են։ Խոսելով խաղաղության մասին՝ Թուրքիան ու Ադրբեջանը շարունակում են զենք կուտակել Սյունիքի սահմաններում։ Մեր տեղեկություններով՝ ՀՀ վրա հարձակում գործելու նպատակով առաջնագիծ բերված զորքը մինչ այս պահը կազմ-պատրաստ կանգնած է։ Ավելին՝ Թուրքիան և Ադրբեջանը այդ հարցը փորձում են վերջնականապես համաձայնեցնել տարածաշրջանային խաղացողների, հատկապես Իրանի հետ։ @Կանչ