TGTGInsighttelegram intelligenceLIVE / telegram public index
← Կանչ
Կանչ avatar

TGINSIGHT POST

Post #586

@armcall

Կանչ

Դիտումներ1,920Դիտումների քանակ
Հրատարակված4 հոկ04.10.2023, 06:11
Բովանդակություն

Գրառման բովանդակություն

Համբոն Գիքորին քաղաք է բերել Արևմուտքն ուժեղացնում է իր ներկայությունը Հայաստանում։ Արդեն մի քանի ամիս շրջանառվող լուրերն այն մասին, որ նախկին ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը նշանակվելու է նորաստեղծ արտաքին հետախուզական ծառայության պետ, այսօր իրականություն դարձան։ Քրիստինե Գրիգորյանը դեռևս հունվարի 23-ին է հրաժարականի դիմում ներկայացրել և ցուցադրական շտապողականությամբ լքել ՄԻՊ գրասենյակը։ Անցած ամիսներին Քրիստինեն հանրային գործունեությամբ չի զբաղվել։ Կորել էր տեսադաշտից։ Եվ ահա նա արդեն արտաքին հետախուզության ղեկավար է։ Ընդ որում, ՀՀ կառավարությունը հետախուզական ծառայություն ձևավորելու համար դեռ երեք տարի ուներ։ Բայց դա արվում է հիմա՝ Հայաստանի աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխության ամենաակտիվ փուլում։ @Կանչ