Գրառման բովանդակություն
Ադրբեջանի իշխանություններն ազատ են արձակել Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանին։ Ինչպես հայտնում են Գորիսում աշխատող լրագրողները, նա արդեն Հայաստանի տարածքում է։ Սա Ալիևի հերթական նվերն էր Հայաստանի իր դրածոյին։ Դավաճանների այս իշխանությանը քավության նոխազ էր պետք, և Ալիևը տրամադրեց այդ հնարավորությունը կապիտուլյանտին։ Հիմա դավադիրներն իրենց ձախողումները փորձելու են բարդել Սամվել Շահրամանյանի վրա՝ նրան հռչակելով Արցախի կորստի գլխավոր մեղավոր։ Մենք արդենգրելէինք, որ Նիկոլն անձամբ է հրահանգավորել իր թիմակիցներին, թե ինչ թեզերով է պետք աշխատել քարոզչական դաշտում։ ԱԺ նիստի մեկնարկին երեկ արդեն տրվել է կեղտոտ այդ քարոզարշավի մեկնարկը։ Սակայն Արցախի նախկին նախագահների գերեվարում որոշակի սահմանափակումներ էր առաջացրել ազգադավների համար, որոնք այսօր լիովին չեզոքացվեցին իրենց քաղաքական առաջնորդ Իլհամ Ալիևի կողմից։ @Կանչ