TGTGInsighttelegram intelligenceLIVE / telegram public index
← Կանչ
Կանչ avatar

TGINSIGHT POST

Post #589

@armcall

Կանչ

Դիտումներ2,080Դիտումների քանակ
Հրատարակված4 հոկ04.10.2023, 10:13
Բովանդակություն

Գրառման բովանդակություն

Նախ Էրդողանը հայտարարեց, որ գրիպի պատճառով չի գնա Գրանադա, այնուհետև ադրբեջանական մամուլը գրեց, որ Ալիևը ևս չի այցելի Իսպանիա: Ժոզեֆ Բորելի գործընկերն այսպիսով «քցում է» Շառլ Միշել-Շոլց-Մակրոն եռյակին: Ասել է թե` հոկտեմբերի 5-ին ոչ մի հանդիպում ու ոչ մի խաղաղության պայմանագիր էլ չի լինի: Կուլ կտա՞ Արևմուտքը այս ապտակը: Կիմանանք շատ շուտով: Ըստ ամենայնի` արևմտյան մայրաքաղաքներում հանկարծ կհիշեն, որ Ադրբեջանն իրականում ռուսական գազ է վաճառում Եվրոպային, ու իրենց սանկցիաները ոչ միայն չեն աշխատում, այլ հենց իրենք են Ալիևին ու Էրդողանին վճարում դրանց շրջանցման համար: Քանի դեռ Բորելը հույս ուներ քանդել արևելքում ձևավորված տանդեմը, նման մանրուքների վրա աչք էին փակում: Հիմա կարծես եկել է քարտերը բացելու ժամանակը: @Կանչ