Գրառման բովանդակություն
Ալիևը Գրանադա չի գնում: Փաստացի, ազգադավը հանձնեց Արցախը, որ արևմտյան երաշխիքներով Ադրբեջանի և Թուրքիայի հետ խաղաղության (իրականում կապիտուլյացիայի) համաձայնագիր ստանա և այդ նույն արևմտյան երաշխիքներով, իսկ իրականում՝ սվիննեններով (ազգադավի անվտանգությունն ապահովող ամերիկացի հատուկջոկատայինները վկա) 29.800 ք/կմ տարածքի վրա ցմահ իշխի: Արդյունքում Ադրբեջանը ստացավ Արցախը, Թուրքիան ստացավ Ադրբեջանը, Արևմուտքը (իրականում ԱՄՆ-ը) ստացավ ՀՀ-ից (նույն ինքը՝ Հարավային Կովկասից) Ռուսաստանին վտարելու հնարավորությունը, Ռուսաստանը ստացավ դեռևս պարզ չէ թե ինչը, իսկ ազգադավը ստացավ ոչինչ, բառացիորեն ոչինչ: Ինչու՞ ոչինչ. որովհետև արևմտյան հարթակներից թռած Ալիևը ազգադավի հետ հարցերը լուծման հարթակ կարող է առաջարկել միայն ռուսականը, այն էլ՝ թուրք-ադրբեջանական տանդեմի պայմաններով: Իսկ ինչպե՞ս պետք է վերաբերվի Ռուսաստանն ազգադավին, երբ նա թռել է Արևմուտքի գիրկն ու նույնիսկ Վ. Պուտինի մուտքն է փակել Հայաստան: Չոր մնացորդում ազգադավը իշխանություն պահելու հարց պիտի լուծի մի երկրում, որի բնակչության 90 տոկոսն իրեն ատում է, որի սահմաններին կանգնած է մի երկրի բանակ, որը տիրապետում է ՀՀ տնտեսության ստրատեգիական ոլորտները և որի գլխավոր-գերագույն հրամանատարը ՀՀ տարածքում հռչակված է ռազմական հանցագործ ու ձերբակալման ենթակա պերսոնա: @Կանչ