TGTGInsighttelegram intelligenceLIVE / telegram public index
← Կանչ
Կանչ avatar

TGINSIGHT POST

Post #594

@armcall

Կանչ

Դիտումներ1,770Դիտումների քանակ
Հրատարակված6 հոկ06.10.2023, 07:57
Բովանդակություն

Գրառման բովանդակություն

Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը՝ հոկտեմբերի 6-ին, Պրահայաում ազգադավը Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս։ Դրան հետևած զարգացումները սրընթաց էին։ Ալիևն ու Էրդողանը ոչ մի րոպե ժամանակ չեն կորցրել և շատ արագ կյանքի են կոչել այդ կապիտուլյացիոն ակտի բոլոր դրույթները։ Հայաստանը փոխարենը ոչինչ չստացավ։ Արցախը հանձնվեց հանուն ոչինչի։ Հայաստանի միակ «քյարը» հայրենազրկված հարյուր հազարներն են ու հողին հանձված հարյուրավոր մեր հայրենակիցները։ Ու ի՞նչ դաս է քաղել դրանից ազգադավը։ Ոչ մի։ Գրանադայում նա կրկին նման մի թուղթ ստորագրեց ու այս անգամ միակողմանի։ Նշանակում է՝ Ադրբեջանը ֆորմալ առումով դուրս մնաց նախկին պայմանավորվածությունից։ Ճիշտ անյնպես, ինչպես Ալիևը դա արել է Նոյեմբերի 9-ի փաստաթղթի դեպքում, երբ դավաճանն իրեն էր հանձնել Ակնայի, Քարվաճառի, Բերձորի շրջաններոն ու մի շարք այլ ըարածքներ։ Ձեռագիրը նույնն է՝ յուրաքանչյուր թղթից Ալիևը ստանում է իր հասանելիքը և դեն նետում այդ փաստաթուղթը։ Երեկ նա նույնը արեց 2022թ. հոկտմեբերի 6-ի հայտարարությունը։ Իսկ սա նշանակում է, որ թշնամու աչքն արդեն Սյունիքի վրա է։ @Կանչ