Գրառման բովանդակություն
Պետք է նորմալ վերաբերվել Ռուսաստանի նախագահի այն հայտարարությանը, թե ոչ ոք Նիկոլին չի բերել իշխանության, որ նա հանձներ Արցախը և Նիկոլը հայ ժողովրդի ընտրությունն է: Նախ, 2018-ին հայ ժողովուրդն է դուրս եկել փողոց և մեծ ցնծությամբ իշխանության բերել ազգադավին: Իսկ 44-օրյա պատերազմում դավադրաբար պարտվելուց հետո 2021-ի հունիսին հայերը կրկին ընտրել են ազգադավին: Բնավ էական չէ, թե ինչ կամ ում տեխնոլոգիական հնարքներով է 2018-ին փողոց ապահովվել կամ ինչ կեղտոտ բանսարկությամբ է 2021-ի ընտրության արդյունքն այդպիսին գրանցվել: Էականն այն է, որ ազգադավի՝ հայ ժողովրդի ընտրյալ լինելը փաստ է, որի մասին խոսում է Վ. Պուտինը: Իսկ ի՞նչ ասի: Ասի որ ռուս-թուքական գործարքի շրջանակներում Մոսկվա՞ն է իշխանության բերել ազգադավին ու նրա ձեռքով հանձնել Արցախը, թե՞ ասի, որ Ռուսաստանի դաշնակից երկիր Հայաստանում, որը տնտեսական, սոցիալական, ռազմաքաղաքական ու բարոյահոգեբանական հաստ պորտալարով կապված է Ռուսաստանի հետ, Արևմուտքը գունավոր հեղափոխություն է արել և երկիրը տարել Մոսկվայի վրայից: Բնական է՝ դուք էլ լինեիք Վ. Պուտինի տեղը, դուք էլ ոչ մեկը կասեիք, ոչ էլ մյուսը: Կասեիք այն, ինչ ասաց Վ. Պուտինը՝ Արցախ հանձնած ազգադավը հայ ժողովրդի ընտրությունն է: Եվ, սա փաստ է, մնացածը՝ վարկածներ: @Կանչ