Գրառման բովանդակություն
ՌԴ ՊՆ պատվիրակությունն այսօր ժամանում է Երևան՝ Պապիկյան Սուրենի հետ քննարկելու Արցախից ՌԴ «խաղաղապահների» դուրս բերման ժամկետները: Այս տեղեկատվության աբսուրդը երկու շերտ ունի. ▪️Ի՞նչ կա քննարկելու Երևանում, եթե Արցախում հայեր այլևս չկան,«խաղաղապահների» դուրս բերման հարցում ինչո՞վ կարող է ռուսներին օգտակար լինել մեծն զորավար Սուրիկը: ▪️Ըստ Վ. Պուտինի՝ Արցախն Ադրբեջանի տարածքն է, որտեղ Բաքուն սահմանադրական կարգ է հաստատում (իհարկե՝ առանց հայ բնակչության) և քանի որ ազգադավը Պրահայում և Բրյուսելում թղթեր է ստորագրել, ապա չկա նոյեմբերի 9-ի թուղթը, հետևաբար «խաղաղապահների» հարցը Բաքու-Մոսկվա խոսակցության տիրույթում է: Այդ դեպքում ի՞նչն է խնդիրը, որ Արցախում առաքելությունը «փայլուն ավարտած» ու պարգևատրված «խաղաղապահները» չեն հեռանում Ադրբեջանի տարածքով, օրինակ՝ Գյանջայի օդանավակայանով, և պարտադիր պետք է հեռանան Երևանով՝ Էրեբունի օդանավակայանով: Հնարավոր է, որ «խաղաղապահները» վախենում են հեռանալ Ադրբեջանի տարածքով, որովհետև չի բացառվում, որ ինչպես վերջերս Արցախում 6 ռուս զինվորականների դեպքում, այնպես էլ հիմա ադրբեջանցիները դարանակալեն ռուսական շարասյուներն ու գնդակահարեն՝ վերջում, իհարկե, փող տալով սպանվածների ընտանիքներին: @Կանչ