Գրառման բովանդակություն
«Թքել են» Սիմոնյան Ալենի մեջքին Մեզ խնդրել են հանրայնացնել, որ զորամասում, որտեղ այցելել է Ալենը, պատի վրա ՀՀ և ԼՂՀ քարտեզ է եղել: Ալենն աքլորացել է, թե ո՞վ է թույլ տվել, որ նման քարտեզ լինի զորամասում: Մի լեյտենանտ հարցրել է, թե ո՞րն է խնդիրը: Ալենն ասել է, որ ԼՂՀ գոյություն չունի, ԼՂՀ նախագահը լուծարել է և նման քարտեզներով թույլ չեք տալիս խաղաղություն հաստատվի: Լեյտենանտն ասել է, որ չկա նման բան. ԼՂՀ ղեկավարը չի կարող ԼՂՀ լուծարել ճիշտ այնպես, ինչպես ՀՀ ղեկավարը չի կարող ՀՀ-ն լուծարել: Լեյտենանտը նաև Ալենին հորդորել է գոնե թե զորամասում թուրքի առաջ կզելու քարոզ չանել: Արդեն ճաշարանում Ալենը զորամասի հրամանատարին խնդրել է լեյտենանտին հրավիրել իրենց սեղան՝ միասին ճաշելու: Լեյտենանտը հրաժարվել է և խնդրել է փոխանցել, որ Սիմոնյան Ալենի նմանների հետ չի ցանկանում սեղան նստել: @Կանչ