Գրառման բովանդակություն
2023-ի վերջին օրն է, սակայն ԼՂՀ նախագահ Սամվել Շահրամանյանն այդպես էլ չի հրապարակել Արցախը լուծարելու մասին սեպտեմբերի 28-ի իր հրամանագիրը չեղարկող այդքան պահանջված հրամանագիրը: Մեր տեղեկություններով, սակայն, Շահրամանյանը նման հրամանագիր ստորագրել է: Ավելին, այսօր առավոտյան Արցախի ներկայացուցչության շենքում արցախյան քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում խոսել է դրա մասին և տեղեկացրել, որ նոր հրամանագրի տեքստը չի հրապարակում՝ հայ-ադրբեջանական բանակցային գործընթացին չվնասելու և ադրբեջանական նոր սադրանք չհրահրելու նպատակով: Արցախի իշխանություններն իրենց ընդունած որոշումների մասին տեղյակ են պահել նաև հայաստանյան քաղաքական ուժերի՝ այդ թվում ՔՊ ներկայացուցիչներին ու բարձրաստիճան պաշտոնյաներին: Ս. Շահրամանյանն ու իր թիմը, ըստ մեր տեղեկությունների, փորձել են այնպես անել, որպեսզի ապագայում Արցախի պետական ապարատի գործունեության իրավական հիմքերն անսասան լինեն: Արդյունքում նրանք ստացել են մի վիճակ, երբ հանրության պահանջներն իսպառ անտեսված են, իսկ լուծման մանրամասներին ծանոթ մարդկանց հեղինակությունը մեղմ ասած խիստ կասկածելի: Թե հետագայում ինչ կտա այս վիճակը Արցախին ու արցախցիներին, ցույց կտա ժամանակը: Փաստն այն է, որ հայկական քաղաքական միտքն ու գործընթացները շարունակում են առաջնորդվել այսպիսի կիսատ լուծումներով: @Կանչ