TGTGInsighttelegram intelligenceLIVE / telegram public index
← Կանչ
Կանչ avatar

TGINSIGHT POST

Post #800

@armcall

Կանչ

Դիտումներ2,460Դիտումների քանակ
Հրատարակված31 դեկ31.12.2023, 19:11
Բովանդակություն

Գրառման բովանդակություն

Անցնող 2023 թվականը որպես սև տարի է հիշվելու մեր ժողովրդի պատմության մեջ։ Կարծում ենք՝ այս հարցում շատերը կհամաձայնվեն մեզ հետ։ Շատերն էլ թերևս հուսով են, որ այս տարվա վերջին ակնթարթները կտանեն իրենց հետ ու կկորցնեն բոլոր այն ցավերը, որոնք պատեցին մեր ժողովրդին 2023 թվականին։ Ցավոք, այդպես չի լինելու։ Լավատեսության համար նախ գործ էր պետք անել, դնել արժանապատիվ ապագայի հիմքերը։ Արվե՞լ է դա Հայաստանում։ Իհարկե՝ ոչ։ Հետևաբար նաև պետք չէ սպասել, որ 2024-ը ավելի լավն է լինելու։ Չի լինելու։ Հնարավոր է նույնիսկ ավելի կործանարար տարի դառնա։ Իսկ եթե չենք ուզում, որ այդպես լինի, հայտնի է, թե ինչ է պետք անել։ Ոտքի կանգնել ու վերջապես ազատագրել Հայաստանը թշնամու տիրապետությունից։ Բոլորին ամենայն հաջողություն ենք մաղթում այդ կարևոր գործում։ Եկեք միասին 2024-ը Հայաստանի ու Արցախի վերականգնման տարի դարձնենք։ Մենք դա կարող ենք։ Իհարկե կարող ենք։ @Կանչ